Համացանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համացանցի պատկերում։

Համացանց կամ ինտերնետ (անգլ.՝ Internet), աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց է՝ կազմված համակարգչային ցանցերից, որոնք իրականացնում են տվյալների փոխանցում և փոխանակում՝ օգտագործելով ստանդարտեցված Համացանցային հաղորդակարգը (IP)։ Այն ցանցերի ցանց է, որը կազմված է միլլիոնավոր փոքր՝ մասնավոր և հասարակական ցանցերից (տան ցանցեր, ակադեմիական, բիզնես և կառավարական ցանցեր), որոնք իրար հետ կապվում են պղնձյա լարերով, օպտիկա-մանրաթելային կաբելներով, անլար կապով և այլն։ Համացանցն իր մեջ պարունակում է հսկայական տեղեկատվական ռեսուրսներ և ծառայություններ, որոնից են Համաշխարհային Ոստայնի (World Wide Web)՝ հղումների միջոցով փոխկապակցված էջերը և iMAK-ը։

Համացանցը և Համաշխարհային Ոստայն հասկացությունները շատ հաճախ նույնացվում են, սակայն դրանք նույնանիշներ չեն։ Համացանցը միմյանց հետ կապակցված համակարգչային ցանցերի ամբողջություն է, իսկ Համաշխարհային Ոստայնը փողկապակցված փաստաթղթերի ամբողջություն է, որոնք միմյանց հետ կապված են գերհղումներով և URL-ներով։

Համաշխարհային Ոստայնը, ինչպես բազում այլ ծառայություններ (ներառյալ iMAK-ը, ֆայլերի փոխանակում, էլեկտրոնային փոստը) հասանելի են համացանցի միջոցով ։

Պատմական ակնարկ[խմբագրել]

1962թ.ի հուլիսին Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտում (Massachusetts Institute of Technology) Լիկլիդերի կողմից արված նոթերում գրված էին համակարգչային ցանցի միջոցով հասանելի սոցիալական շփումները նկարագրող ամենահին տեքստերը։ Դրանք հատկապես կոչված էին հեշտացնելու Մանրակրկիտ Հետազոտական Ծրագրերի Պաշտպանություն Գործակալության (Defense Advanced Research Projects Agency) գիտնականների միջև հաղորդակցությունը։

1962թ.-ի հոկտեմբերին Լիկլիդերը դարձավ DARPA-ի համակարգչային հետազոտական ծրագրի առաջին ղեկավարը։ Նա համոզվեց իր հաջորդների՝ Իվան Ստերլանդ, Բոբ Թեյլորի, և MIT-ի հետազոտող Լոուրանս Գ. Ռոբերթսի համակարգչային ցանցերի նկատմամբ հետաքրքրության մեջ։

1961թ.-ին Լեոնարդ Կլեյնռոքը (MIT) հրատարակեց առաջին տեսական նյութը՝ փաթեթներով հեռահաղորդակցման մասին, և 1964.-ին հրատարակեց արդեն այդ թեմայով գիրքը։

1965թ.-ին Ռոբերթսը Թոմաս Մերիլի հետ փորձարկեց հեռավորաության վրա առաջին համակարգչային կապը՝ Մասաչուսեթս նահանգի և Կալիֆորնիայի միջև ընկած հատվածում։ Արդյունքը ցույց տվեց, որ համակարգիչները կարող են միասին աշխատել հեռավորության վրա, սակայն հեռահաղորդակցության եղանակը հեռախոսային համակարգի շրջանառության կառույցներում դեռ թերի էր։ Ի հայտ եկավ Կլեյնռոք փաթեթներով հաղորդակցության եղանակը։

1966թ.-ին Թեյլորը DARPA-ում աշխատանքի ընդունեց Ռոբերթսին՝ ARPANET-ին ծանոթանալու միտումով։ Նախագծերը նա հրապարակեց 1967թ.-ին։ Նախագծերի ներկայացման ժամանակ նա հայտնաբերեց նույն թեմայի շուրջ աշխատող գիտնականների երկու այլ խումբ՝ Միացյալ Թագավորության Ֆիզիկայի Ազգային Լաբորատորիայի խումբը և RAND Կորպորացիայի խումբը՝ Պոլ Բարանի հետ համատեղ։

1962 և 1965թթ. միջև ընկած ժամանակահատվածում RAND-ի խումբը ուսումնասիրել էր փաթեթների փոխանակումը ամերիկյան բանակի համար։ Դրա նպատակն էր միջուկային հարձակման դեպքում հեռահաղորդակցության ապահովումը, որը թույլ է տալիս չկենտրոնացված ցանցում իրականացնել փաթեթներով տեղափոխում։ Խոսքը ARPANET-ի անկախ զարգացման մասին էր, չնայած նման հարձակման համար այն հավանաբար ամուր էր, այնուամենայնիվ, ARPANET-ը ստեղծված էր միայն գիտնականների միջև հեռահաղորդակցությունն հեշտացնելու համար։ Պոլ Բարանի հաշվետվությունը մնաց թղթի վրա և արագ մոռացվեց, բայց ARPANET-ի լեգենդը՝ որպես ատոմային հարձակման վերջին պատնեշ, գտավ իր ծագումը։

Այդ ընթացքում, բրիտանական Ֆիզիկայի Ազգային Լաբորատորիայում Դոնալդ Դեյվիսի թիմը հաջողություն էր ունեցել։ Կիրառելի էր NPL Ցանցը՝ փաթեթների տեղափոխության հիման վրա առաջին վանդակավոր ցանցը։ Սակայն համացանցի պատմության հիմնադիրները եվրոպացիները չեն. այսուհետ ARPANET-ը սկիզբ դրեց համացանցի պաշտոնական ծագմանը։։

1968թ.-ի օգոստոսին DARPA-ն համաձայնեց ֆինանսավորել ARPANET-ի փաթեթների ուղեբաժանման նյութերի զարգացումը։ Այս գործընթացի իրականացումը վստահվեց BBN (Bolt Beranek and Newman) ընկերությանը՝ Բոստոնից։ Վերջինս աշխատեց Ռոբերտ Է. Կանի հետ (Bob Kahn) ցանցի ճարտարապետական կառուցվածքի վրա։ Ռոբերթսը բարելավեց ցանցի տոպոլոգիական և տնտեսական կողմերը։

Կլեյնռոքը պատրաստում էր ցանցի չափման համակարգերը։

1969թ.-ի սեպտեմբերին, BBN-ն UCLA-ում տեղադրեց առաջին սարքավորումները, որտեղ աշխատում էր Կլեյնռոքը։ Ցանցի երկրորդ բույնը տեղադրվեց Ստանֆորդի հետազոտական ինստիտուտում (Stanford Research Institute), որտեղ գերտեքստի թեմայի շուրջ աշխատում էր Դուգլաս Էնգելբարտը։ Երկու լրացուցիչ բույն տեղադրվեցին Սանտա Բարբարայի և Յուտահի համալսարանների կողմից։ Այսպիսով, 1969թ.-ի վերջին ARPANET-ն ուներ չորս բույն։

1970թ.-ի դեկտեմբերին Ստիվ Կրոկերի կողմից ղեկավարվող Ցանցի աշխատանքային խումբը (Network Working Group) ավարտեց համակարգչից համակարգիչ հաղորդակցության հաղորդակարգը։ Վերջինս 1971 և 1972թթ.-ի ընթացքում ընդունվեց ARPANET-ին միացված կայքերի կողմից։ Այն ցանցի օգտագործողներին թույլ է տալիս մշակել կիրառական ծառայություններ։

1972թ.-ին Ռեյ Թոմլիսոնը գործի դրեց առաջին կարևոր ծառայությունը՝ էլեկտրոնային փոստը։ 1972թ.-ի հոկտեմբերին Կանը Համակարգչային Հազորդակցության Միջազգային Կոնֆերանսում (International Computer Communication Conference) կազմակերպեց ARPANET-ի առաջին մեծ ցուցադրումը հասարակության համար

ARPANET-ից սկիզբ առավ Համացանցի հասկացուցությունը։ Դրա նպատակն էր տարբեր ցանցերի միջև կապի ապահովումը. ARPANET, հաղորդակցություն արբանյակների, ռադիոյի միջոցով։ Այս գաղափարը տվել է Կանը 1972թ.-ին Internetting-ի անվան տակ։ ARPANET-ի NCP հաղորդակարգը թույլ չէր տալիս տեղեկատվություն տեղակայել ARPANET-ից դուրս, և ոչ էլ թույլ էր տալիս ստուգել տեղափոխման հավանական սխալները։ Այսպիսով, Կանը որոշեց ստեղծել մի նոր հաղորդակարգ, որը դարձավ TCP/IP-ն։

Զուգահեռաբար, Լուիզ Պուզենը Ֆրանսիայում ղեկավարում էր ARPANET-ի նման Cyclades ծրագիրը։ TCP/IP-ի շատ տիրույթներ զարգացվել են Cyclades-ի համար։ Պուզենն ու Կանը նշում էին, որ TCP/IP-ն զարգացել է Cyclades-ի միջոցով։

1973թ.-ին Կանը խնդրեց Վենտոն Գ. Սերֆին (Vint Cerf) (նրան երբեմն լոչում էին Համացանցի հայր) աշխատել իր հետ, քանի որ վերջինս գիտեր NCP-ի աշխատանքի մանրամասները։ TCP-ն հղող առաջին փաստաթուղթը (A Partial Specification of an International Transmission Protocol) գրվել է Սերֆի կողմից 1973թ.-ին. TCP-ի առաջին ձևական փաստաթուղթը՝ RFC 675-ը գրվել է 1974թ.-ի դեկտեմբերին։

TCP-ի սկզբնական տարբերակը միայն հնարավոր էր դարձնում հաղորդակցությունը՝ կազմելով վիրտուալ շրջանառություն։ Այն լավ էր աշխատում ֆայլերի տեղափոխման կամ հեռահար աշխատանքի համար, սակայն հարմարեցված չէր այնպիսի ծառայություններին, ինչպիսինն է օրինակ՝ Համացանցային հեռախոսակապը։ Այսպիսով TCP-ն առանձնացվեց IP-ից և UDP-ից, որոնք նախատեսված էին առանց շրջանառության տեղափոխության համար։

1980 թ.-ի վերջին Գիտությունների Ազգային Հիմնադրամը NSF (National Science Foundation), որը կախված էր ամերիկյան վարչակարգից, գործարկում է գերհզոր հինգ համակարգչային կենտրոններ, որոնց օգտագործողները կարող էին կապվել՝ անկախ ԱՄՆ-ում գտնվելու իրենց վայրից։ Այսպիսով ARPANET-ը հասանելի էր դառնում ավելի մեծ տիրույթում։ Այս համակարգը գլխապտույտ հաջողության հասավ, և 1980թ.-ի վերջին կարևոր մակարդակի հասնելուց հետո արդեն 1990-ականների սկզբին դուրս եկավ առևտրային շրջանառության։

1990-ականների սկիզբը նշանավորվեց Համացանցի ծնունդով, որ մենք ճանաչում ենք այսօր որպես վեբ (web)՝ HTML էջերի ամբողջությունը, որն ընդգրկում է տեքստ, հղումներ, նկարներ, URL հասցեներ՝ հասանելի HTTP հաղորդակարգով։

Թիմ Բերներս Լիի կողմից CERN-ում զարգացրած այս ստանդարտները արագորեն հայտնի դարձան՝ Մարկ Ադրեսենի և Էրիկ Բինայի կողմից NCSA -ում զարգացրած Mosaic առաջին մուլտիմեդիա զննարկիչի շնորհիվ։

Կառավարում[խմբագրել]

Ըստ hամացանցի կառավարման շուրջ աշխատանքային խմբի սահմանման Համացանցի կառավարում ասելով պետք է հասկանալ երկրների կողմից ծառայությունների մշակումը, քաղաքացիական հասարակության հասարակական դերերի, սկզբունքների, նորմերի, կանոնների, որոշումների կայացման սեկտորը, որը նպաստում է Համացանցի օգտագործմանն ու զարգացմանը։

Պետք է նշել փոքր տվյալների նկարագրության կարևորությունը վեբ մուտք գործելու կանոնների հաստատման գործում, որոնք օգտագործում են Uniform Resource Identifier (օրինակ՝ URL հասցեները, որոնք հայտնվում են անձնական համակարգչի զննարկման պատուհանում)։

Որոշ հատուկ կառույցներ և հիմնարկություններ հանձն են առել համացանցի կառավարումը, որոնք մասնակցում են տեխնիկական ստանդարտների մշակմանը, դոմեյնների անվանումների, IP հասցեների ընտրությանը և այլն՝

  • CANN, ամերիկյան Առևտրի Նախարարության հովանու ներքո
  • IETF
  • ISOC

Վիճակագրություն[խմբագրել]

Ըստ Համացանցի Համաշխարհային Վիճակագրության 2008թ.-ի հունիսի տվյալների հաշվվում է 1,46 միլիարդ համացանց օգտագործող։

Իրավական կողմերը[խմբագրել]

Համացանցի իրավունքն ընդգրկում է համացանցում կիրառելի կանոնների ամբողջությունը։ Համացանցի համար հատուկ իրավունք գոյություն չունի, սակայն կա համացանցում ընդհանուր իրավունքի կիրառում՝ որոշ ազգային օրենքների փոփոխություններով՝ հաշվի առնելով համացանցի առանձնահատկությունները (օրինակ՝ ֆրանսիայում 2004թ. հունիսի 21-ի Թվային Տնտեսության մեջ Վստահության Օրենքը (LCEN))։

Համացանցում իրավունքի կիրառումը դժվար է երկու հիմնական պատճառով՝

  • Համացանցը միջազգային է, իսկ օրենքը սովորաբար ազգային է լինում
  • Համացանցի ծածկի տակ հաճախ դժվար է ճանաչել օգտագործողներին և հետևաբար խախտման հեղինակներին

Համացանցը վերհանում է հատկապես մտավոր սեփականության իրավունքի (հեղինակային, տարբերանշանի իրավունք և այլն), մամուլի և հրապարակման իրավունքի (մամլո խախտումներ, հայհոյանք, զրպարտանք, ռացիստական ատելության հրահրող և այլն), նկարի իրավունքի, ինչպես նաև կոմերցիոն վեբի զարգացումից ի վեր հրապարակման, առևտրային իրավունքի և այլնի հետ կապված խնդիրներ։

Տեխնիկա[խմբագրել]

Համացանցը կազմված է ամբողջ աշխարհում տարածված բազմաթիվ ցանցերից։ Յուրաքանչյուր ցանց միացված է առանձին կառույցի (համալսարան, Համացանց տրամադրող, բանակ) և ունի միակ ինքնություն, որը կոչվում է անկախ համակարգ (Autonomous System)։ Միմյանց միջև հաղորդակցվելու նպատակով՝ ցանցերը տվյալներ են փոխանակում՝ ուղիղ կապ հաստատելով կամ փոխանակման բնին միանալով (peering)։

Այսպիսով, յուրաքանչյուր ցանց կապված է բազմաթիվ այլ ցանցերի։ Երբ տարբեր Անկախ Համակարգի պատկանող երկու համակարգիչ պետք է կապ հաստատեն, հարկավոր է գտնել ցանցերի միջև կապի հաստատման ուղին։ Համացանցի ոչ մի էլեմենտ չի ճանաչում ցանցն իր ամբողջությամբ, տվյալներն ուղղակիորեն ուղորդված են մի ուրիշ հանգույցի՝ ըստ ուղղորդման կանոնների։ Համացանցի համաշխարհային հաղորդակցության մոտ 50%-ն իրականանում է Վիրջինիա նահանգում։

Իսրայելի Բար-Իլան համալսարանի գիտնականները կայքերը միացնող հանգույցներն ուսումնասիրելուց հետո հայտարարել են, որ Համացանցը մեդուզանման ցանց է։ Ըստ նրանց նկարագրման այդ մեդուզան ունի մեծ սիրտ, որտեղ գտնվում են որոնման աղբյուրները, և որոնք միմյանց են միացված այդ սրտի միջոցով միացված՝ բազմաթիվ այլ կայքերի առանձին մասերից բաղկացած կառուցվածքի տեսքով։ Այս տարածքը թույլ է տալիս ցանցի 70%-ին կապի մեջ լինել առանց սրտով անցնելու։ Գիտնականներն այն համարում են հաղորդակցությունն ուղղորդելու տարածք՝ այդ տարածքի կայքերն ավելի լավ բաժանելով։

Կապերի տեսակները լայն զանգվածների համար[խմբագրել]

Համացանց մտնելու համար անհրաժեշտ է IP մուտք։ Այդ նպատակով օգտագործողն օգտվում է հետևյալ նյութերից և ծրագրերից՝

  • Անձնական համակարգիչ կամ ցանցի միանալու համար անհրաժեշտ այլ սարքավորումներ՝ անձնական ասիստենտ, ճոպան, խաղային համակարգ, բջջային հեռախոս
  • Հաղորդակցման ուղի՝ օպտիկական լար, մշտական հեռախոսային գիծ (անալոգիական գիծ, xDSL), բջջային հեռախոսային գիծ (3G+, 3G, Edge, GPRS, GSM(CSD)), արբանյակ, Wi-Fi
  • Օգտագործվող ցանցի հաղորդակարգի գնորդ (PPP, PPPoX, Ethernet, ATM և այլն)
  • Համացանցային ծառայության տրամադրող (ISP-Internet Service Provider-Համացանցային ծառայության տրամադրող

Հետևյալ ծրագրերն անհրաժեշտ են ըստ գործածության կանոնների Համացանցն օգտագործելու համար՝

  • Էլեկտրոնային հաղորդագրություն՝ SMTP և POP (POP3) կամ IMAP (IMAP4) գնորդ
  • Ֆայլերի փոխանցում՝ Ֆայլերի փոխանցման հաղորդակարգ (FTP) գնորդ կամ օգտագործող
  • Համաշխարհային լայն ցանց (World Wide Web)՝ ցանցային որոնող

Մյուս ծրագրերն ապահովում են անվտանգությունը, օրինակ՝ հակահրդեհային, վիրուսներից պաշտպանող ծրագրերը։

Հաղորդակարգ[խմբագրել]

Համացանցը գործում է ըստ շերտային մոդելի՝ վերցված OSI-ի մոդելից։ Նույն շերտերի պատկանող էլեմենտները տեղեկատվության փոխանակման նպատակով օգտագործում են հաղորդակցության հաղորդակարգ։ Հաղորդակարգը կանոնների ամբողջություն է, որոնք հաստատում են այն լեզուն, որի միջոցով համակարգիչները կապի մեջ են մտնում։ Դրանք հաստատվում են բաց նորմերի՝ RFC-ների միջոցով։

Յուրաքանչյուր հաղորդակարգ ունի առանձնահատուկ ցուցումներ, և միասին դրանք տրամադրում են միջոցների մի ամբողջություն, որը թույլ է տալիս բավարարել Համացանցի բազմազան ու հազարավոր կարիքները։

Գոյություն ունեն հետևյալ հիմնական հաղորդակարգերը՝

  • Համացանցի հաղորդակարգ (IP-Internet Protocol)՝ ցանցային հաղորդակարգ, որը ապահովում է տարրական փոխանակման եղանակը ցանցում գտնվող համակարգիչների միջև՝ ցանցում նրանց մեկ հասցե տալով։
  • TCP՝ փոխանցման կապի և վերահսկման հաստատության պատասխանատու։ Այն երկարաժամկետ աշխատանքի հաղորդակարգն է, որը, հակառակ UDP-ի, ապահովում է տվյալների բարեհաջող ստացումը հասցեատիրոջ կողմից։
  • գերտեքստի փոխանցման հաղորդակարգ (HTTP-Hyper Text Transfer Protocol)՝ նախատեսված է համացանցային էջերի բեռնավորման համար։
  • HTTPS՝ HTTP-ում անվտանգ որոնման համար։
  • ֆայլերի փոխանցման հաղորդակարգ (FTP-File Transfer Protocol)՝ օգտագործվում է Համացանցում ֆայլերի փոխանցման համար։
  • պարզ նամակի փոխանցման հաղորդակարգ (SMTP-Simple Mail Transfer Protocol)՝ ապահովում է էլեկտորնային փոստի ուղարկումը։
  • POP3 (Post Office Protocol version 3)՝ ապահովում է էլեկտորնային փոստի ստացումը։
  • IMAP Համացանցային ուղերձների մատչելիության հաղորդակարգ (Internet Message Access Protocol)՝ ապահովում է էլեկտորնային փոստի այլ ծառայություն։
  • համացանցային իրական զրույց (IRC-Internet Relay Chat)՝ արագ զրույցի հաղորդակարգ։
  • ցնորությունների փոխանցման ցանցային հաղորդակարգ (NNTP-Network News Transfer Protocol)՝ Usenet-ի քննարկման ֆորումների հաղորդագրության հաղորդման հաղորդակարգ։
  • անվտանգ համաձայնության հաղորդակարգ (SSL կամ TLS), որն օգտագործվում է հիմնականում ապահով վճարումների համար։
  • UDP՝ թուլ է տալիս հաղորդակցվել ոչ վստահելի, բաից պարզ ձևով՝ փոքր տվյալների միջոցով։
  • բնագավառի անվան համակարգ (DNS-Domain Name System)՝ Համացանցում անունների ընտրման համակարգ։
  • համացանցային ուղերձների վերահսկման հաղորդակարգ (ICMP-Internet Control Message Protocol)՝ IP հաղորդակարգի վերահսկման հաղորդակարգ։

Անկախ երկու կետերի միջև փոխանցումից՝ մի քանի հաղորդակարգեր են հարկավոր, որպեսզի անցումները կարողանան փոխանակվել խցուղային տեղեկատվությամբ։ Դրանք են՝ Ներքին խցուղային հաղորդակարգը (Interior Gateway Protocol (IGP)), Արտաքին խցուղային հաղորդակարգը (Exterior Gateway Protocol (EGP)) և Սահմանային խցուղային հաղորդակարգը (Border Gateway Protocol (BGP))։

Այցելեք նաև[խմբագրել]