Տորոնտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Նահանգի կենտրոն
Տորոնտո
Toronto
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
Montage of Toronto 7.jpg
Երկիր Կանադա Կանադա
Նահանգ Օնտարիո
Քաղաքապետ Ջոն Թորի
Մակերես 630 կմ²
Խոսվող լեզուներ Անգլերեն
Բնակչություն 2 615 060 մարդ (2011)
Ագլոմերացիա 6 054 191
Տեղաբնականուն Տորոնտացի
Ժամային գոտի UTC-4, ամառը UTC-3
Հեռախոսային կոդ 416 և 647
Փոստային ինդեքսներ M
Պաշտոնական կայք toronto.ca

Տորոնտո (անգլ.` Toronto), քաղաք Կանադայի Օնտարիո նահանգում: Հանդիսանում է երկրի ամենամեծ քաղաքը, ինչպես նաև Օնտարիո նահանգի վարչական կենտրոնը: Գտնվում է Հարավային Օնտարիոյում` Օնտարիո լճի հյուսիսարևմտյան ափին։ 2011 թվականին կատարված մարդահամարի տվյալներով Տորոնտոյի բնակչությունը կազմում է 2 615 060 մարդ։ Հանդիսանում է առավել ոչ միատարր բնակավայրերից. բնակչության 49%-ը ծնվել է Կանադայից դուրս։ Միսիսոգա, Բրեմթոն և Մարքեմ քաղաքների հետ Տորոնտոն ձևավորում է Մեծ Տորոնտոյի քաղաքային ագլոմերացիան (Greater Toronto Area, կրճատ` GTA)` 6 054 191 ընդհանուր բնակչությամբ (2011):

Տորոնտոն համարվում է «Ոսկե պայտ» կոչվող պայմանական տարածաշրջանի մաս, որտեղ կենտրոնացված է երկրի հիմնական բնակչությունը։ Կանադայի ընդհանուր բնակչության մոտ մեկ երրորդը բնակվում է Տորոնտոյից 500 կմ շառավղի վրա։

Քաղաքը հարուստ է բազմաթիվ պատկերասրահներով և թանգարաններով։

Հանդիսանում է Կանադայի «տնտեսական շարժիչը», որտեղ կենտրոնացված են բազմաթիվ ձեռնարկություններ։ «The Economist» պարբերականը 2011 թվականին Տորոնտոյին ներկայացրել էր որպես 4-րդ առավել բարձր կենսամակարդակ ունեցող քաղաք։[1] Տորոնտոյում է գտնվում Տորոնտոյի ֆոնդային բորսան, ինչպես նաև երկրի առաջատար բանկային կազմակերպությունների զգալի մասը։[2]

Ունի հինգ բարձրագույն լիգաների սպորտային ակումբներ` «Տորոնտո Մեյփլ Լիֆս» (հոկեյ), «Տորոնտո Բլու Ջեյս» (բեյսբոլ), «Տորոնտո Ռեպտորս» (բասկետբոլ), «Տորոնտո Արգոնավթս» (կանադական ֆուտբոլ) և «Տորոնտո ՖԱ» (ֆուտբոլ

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]