Նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նահանգ, վարչատարածքային միավոր։ Շատ երկրներում նահանգը հանդիսանում է համեմատաբար մեծ վարչատարածքային միավոր, որը ինքն է ընտրում իր ներկայացուցիչներին երկրի օրենսդիր և ներկայացուցչական մարմիններում (անգլալեզու երկրների մեծամասնության դեպքում)։ Այլ երկրներում նահանգը ունենում է զգալի ինքնավարություն։ Ֆրանսիայում դա տարածքային միավոր է առանց որևիցե մի ինքնավարության, ինչը նշանակում է, որ այն կարող է ստեղծվել կամ վերացվել կենտրոնական իշխանության կողմից։

Նահանգ կամ այս բառի թարգմանաբար օգտագործվող տարբերակներով են անվանվում հետևյալ երկրների վարչատարածքային միավորները՝ ԱՄՆ, Ալժիր, Անգոլա, Արգենտինա, Էստոնիա, Բելգիա, Իսպանիա, Իտալիա, Չինաստան և այլն։