Օմայյան խալիֆայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմայյան խալիֆայություն
الخلافة الأموية
661 - 750 Աբբասյան խալիֆայություն 
Քարտեզ

Umayyad750ADloc.png

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Դամասկոս
Լեզու Արաբերեն
Կրոն Իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Օմայյաններ
Պետության գլուխ խալիֆա
Պատմություն
- .

Օմայյան խալիֆայություն ( 661-750 ), առաջին ժառանգական դինաստիան Արաբական խալիֆայությունում: Ստեծղվել է վերջին ուղղահավատ խալիֆի՝ Ալի իբն Աբի Տալիբի և Դամասկոսի կառավարիչ Մուավիայի պայքարի արդյունքում, որում հաղթեց Մուավիան:

Ալիի և Մուավիայի պայքարը[խմբագրել]

Ալի իբն Աբի Տալիբ - Հակոբ Հովնաթանյան

656թ. հունիսին խալիֆ Օսմանի սպանությունից հետո եգիպտացիների առաջարկով, որոնց հարում էին նաև քուֆացիները և բասրացիները, խալիֆ դարձավ Ալի իբն Աբի Տալիբը, ով Մուհամմադ մարգարեի հորեղբորորդին էր և փեսան`ամուսնացած էր նրա դստեր`Ֆաթիմայի հետ: Ալին, սակայն, ուներ բազմաթիվ հակառակորդներ, որոնք հրաժարվում էին ճանաչել նրան որպես օրինական խալիֆա: Նրա դեմ պայքարում էին Մուհամմադի զինակիցներից Տալհան և ազ Զուբեյրը, որոնք անօրինական էին համարում Ալիի իշխանությունը: Նրա դեմ բացահայտորեն հանդես եկավ նաև սպանված խալիֆ Օսմանի հորեղբորորդին, Սիրիայի կառավարիչ Մուավիան, ով պատկանում էր Օմայյա հարուստ և ազդեցիկ ցեղախմբին: Դժգուհությունը պայմնավորված էր նրանով , որ Օսմանը պատկանում էր Օմայյաններին, բայց նրա մահվանից հետո խալիֆ հռչակվեց Ալին, ոն Մուհամմադ մարգարեի հորեղբոր որդին էր `Հաշիմյաններց, իսկ Հաշիմյանների և Օմայանների պայքարը հին արմատներ ուներ .Աբու Սուֆիանի թշնամական վերաբերմունքը Մուհամմադի նկատմամբ , երբ վերջինս սկսեց իսլամի քարոզումը: Մուավիան Ալիին էր մեղադրում Օսմանի սպանության մեջ:Մուավիային միացավ նաև Այիշան ` Աբու Բաքրի դուստրը և Մուհամմադի ամենասիրելի կինը:Սա ավելի մեծացրեց Մուավիայի ազդեցությունը իսլամական ումմայում: ՄԻ կողմից Ալիի , մյուս կողմից Մուավիայի, Այիշայի և նրանց կողմնակիցների միևր սկսվեց պայքար իշխանության համար , որի հետևանքով առաջացավ ոչ միայն քաղաքական , այլև կրոնա - դավանական պառակտում: Այդ պահից սկսած իսլամը սկսեց բաժանվել ալիականների կամ շիաների և սուննիների: Սկզբնական շրջանում հաջողությունը Ալի կոմն էր , ով տարավ մի քանի ռազմական հաղթանակներ , որոնցից նշանավոր է 656թ. դեկտեմբերին Բասրայի մոտ տեղի ունեցած «Ուղտերի մարտը»: Սակայն Մուավիան ևս ուներ զգալի ռազմական ուժ և չէր պատրաստվում հեշտ հանձնվել: Ալին իր նստավայրը տեղափոխեց Իրաք ՝ Քուֆա, որտեղից սկսեց պայքարել սիրիացիների դեմ: Կողմերի միջև վճռական ճակատամարտ տեղի ունեցավ 657թ. Սիրիայի տարածքում, Սիֆֆինի մոտ: Պատերազմի թեժ պահին, երբ Ալին արդեն հաղթում էր, Մուավիայի զորքերը իրենց նիզակների վրա բարձրացրեցին Ղուրանի թերթիկները. դա իսլամական ավանդույթ էր , ինչը նշանակում էր հարցը լուծել դատարանում՝ Ղուրանի օրենքների համաձայն: Ալին համաձայնվեց, բայց դատարանում Մուավիայի ներկայացուցիչը կարողացավ ապացուցել իրենց ճշմարտացի լինելը և հասավ այն բանին , որ Ալիի ներկայացուցիչ Աբու Մուսան անցավ Մուավիայի կողմը: Ալին փաստորեն իր ձեռքից բաց թողեց հաղթանակը, որի պատճառով նրա շատ կողմնակիցներ լքեցին նրանց: Դրանից հետո նա այլևս ի վիճակի չէր շարունակել պատերազմը, մանավանդ, որ նրանից հեռացողները, որոնք կոչվեցին խարիջիներ, պայքար սկսեցին նաև Ալիի դեմ: Հենց նրանց հասցրած նիզակի հարվածից էլ Ալին սպանվեց Քուֆայի մզկիթը մտնելու պահին 661թ.: Այսպիսով պայքարն ավարտվեց Մուավիայի հաղթանակով, որով ավարտվեց խալիֆայության « հանրապետական » շրջանը և հիմք դրվեց Օմայյան ժառանգական դինաստիային (661 -750 ):

Օմայյան դինաստիայի հաստատումը[խմբագրել]

Ալիի սպանությունից հետո Մուավիան ավելի ամրապնդեց իր դիրքերը և դարձավ Օմայյան դինաստիայի հիմնադիրը և Օմայյան խալիֆայության առաջին խալիֆը: Նա պատկանում էր Քուրեյշ ցեղի Օմայյա տոհմին: Մուավիայի իշխանության գալով առաջին անգամ հաստատվեց կառավարող դինաստիա`հիմնված ժառանգականության սկզբունքի վրա, որը մինչ այդ անծանոթ էր արաբներին: Այպիսով, 661թ. Մուավիայի խալիֆա դառնալուց հետո կառավարող դինաստիա հաստատվեց Օմայյանների դինաստիան: Եվ նա իր ժառանգորդ նշանակեց իր որդուն Յազիդին, որն իրեն փոխարինեց նրա մահվանից հետո`680թ. և կառավարեց մինչև 683թ.: Դրանից հետո դինաստիական-ժառանգական սկզբունքը դարձավ արաբական բոլոր պետությունների կառավարման միակ ձևը: Սակայն Օմայյան դինաստիայի հաստատումը հարթ չընթացավ:Մուավիայի հակառակորդները նրա իշխանությունը անօրինական էին համարում: Առաջին ընդդիմադիրները շիաներն էին, որոնք մեծ հույսեր էին կապում Ալիի և Ֆաթիմայի որդիների`Հասանի և Հուսեյնի հետ, որոնք մեծ վտանգ էին խալիֆի համար: Սակայն Մուավիան ավելի արագ գործեց: Նա կարողացավ «գնել» Հասանին շատ մեծ գումարով: Աղբյուրները հաստատում են , որ Մուավիան Հասանին էր ուղարկել մի մագաղաթ ՝ առաջարկով , որ գրի ցանկացած գումար: Ընդդիմության 2-րդ կենտրոնը խարիջիներն էին, ովքեր տարված էին հավասարության գաղափարներով: Նրանք ամրացել էին Իրաքում և Խուզիստանում:Սակայն Մուավիան նրանց ելույթները, մասնավորապես 670 թվականի ելությը Բասրայում, ճնշեց մեծ դաժանությամբ: Ընդդիմության 3-րդ վտանգավոր կենտրոնը Արաբիան էր, որտեղ գտնվում էին սրբավայրեր Մեքքան և Մադինան: Արաբիայի վերնախավը կարծում էր, որ իրենք ունեն ամենաշատ իրավունքները գահի նկատմամբ , քանի որ նրանք հիմնականում Մուհամմադի զինակիցներն էին: Նրանք լավ հասկանում էին, որ ժառանգականության սկզբունքի հաստատումով իրենք վերջնականապես կորցնում էին պետության կառավարման բոլոր լծակները և չէին կարողանում հաշտվել դրա հետ: Բացի այդ Մուավիան արաբական պետության մայրաքաղաք դարձրեց Դամասկոսը: Դա նշանակում էր, որ Սիրիան էր դառնում խալիֆայության կենտրոն: Մուավիային հաջողվում է կարգավորել հարցը`շեշտելով, որ բոլոր մուսուլմանները խոնարհվում և ընդունում են Մեքքայի և Մադինայի սրբությունների հեղինակությունը մուսուլմանական աշխարհում: Դրանից հետո նա ձեռնամուխ է լինում ժառանգականության հարցի լուծմանը, ինչը ապահովելու էր Օմայյանների դինաստիայի հարատևությունը:

Յազիդ 1-ինի իշխանության գալը և ժառանգականության խնդիրը[խմբագրել]

Ազատվելով իր հակառակորդներից և հաստատելով իր դիքրերը ՝ Մուավիան անցավ իր ծրագրի իրականացման երկրորդ մասի իրականացմանը՝ ժառանգության հարցի լուծմանը: Մուավիան պաշտոնապես իր ժառանգորդ նշանակեց իր որդուն`Յազիդին: Սա իսկական քաղաքական փոթորիկ առաջացրեց: Հակամուավիական և հակայազիդական տրամադրությունների առաջացման մեջ մեծ դեր խաղաց Յազիդի անձը և նրա մասին ձևավորված կարծիքը: Յազիդը կրոնամոլ չէր և չէր փայլում Ղուրանի պատվիրանները կատարելու մեջ: Նա չէր թաքցնում իր անհարգալից վերաբերմունքը Մեքքայի և Մադինայի բնակիչների նկատմամբ, ցոփ ու շվայտ կյանք էր վարում, տարված էր գինեմոլությամբ, խաղամոլ էր, բացի այդ Յազիդի դաստիարակն քրիստոնյա է եղել: Այս կապակցությամբ լավագույն արտահայտությունը Օմար խալիֆայի որդու կարծիքն է. Եվ մենք երդում տանք դրան , որը մշտապես շրջապատված է կապիկներով և շներով , խմում է գինի և հաճախ կատարում ամենաամոթալին: Այս բոլորը նպաստել էր նրա բացասական կերպարի ձևավորմանը, որն առաջացնում էր Մեքքայի և Մադինայի խոր վրդովմունքը: Յազիդի նկատմամբ ընդդիմությունը ետ չպահեց Մուավիային իր որոշումից: 676թ. նա Մեքքայում Քաաբայի սուրբ քարի մոտ հավատարմության երդում տվեց Յազիդին: Նա սպառնալիքներով և կաշառքով կարողացավ հաստատել Յազիդին որպես գահաժառանգ: Մուավիան մահացավ 680թ. և Յազիդը դարձավ խալիֆ: Բոլոր նրանք, ովքեր Մուավիայի սպառնալիքով ընդունել էին Յազիդին, ըմբոստացան նրա դեմ: Նրա դեմ 2 հիմնական կենտրոն ձևավորվեց, մեկը Իրաքում`շիաները, մյուսը Արաբիայում`Մեքքայում և Մադինայում: Շիաները, գտնելով, որ հարմար պահ է ստեղծվել իշխանությունը գրավելու համար, կապեր հաստատեցին Ալիի որդու`Հուսեյնի հետ, որպեսզի նա միանա իրենց՝ ընդդեմ Յազիդի: Հուսեյնը համաձայնեց և 300 կողմնակիցների հետ շարժվեց դեպի Քուֆա: Բայց Յազիդը, հասկանալով ամեն ինչ, 4000 հոգուց բաղկացած մի զորագունդ է ուղարկում, որոնք 680թ. հոկտեմբերի 10-ին Քերբելայի մոտ շրջապատում են Հուսեյնին: Օգնություն չստանալով շիաներից`նրանք ջախջախվում են, Հուսեյնը`սպանվում: Այդ օրվանից նա դառնում է շիաների սուրբ նահատակը, իսկ Քերբելան շիաների կարևոր սրբակենտրոնը: Սրանից հետո Յազիդը ձեռնամուխ է լինում Մեքքայում և Մադինայում իր հակառակորդների վերացմանը, որոնց գլխավորում էր Աբդուլլա իբն Զուբեյրը ՝ Մուհամմադի հորեղբոր թոռը: Յազիդը սկզբում փորձեց բանակցությունների միջոցով լուծել հարցը, սակայն նրանք ապստամբություն բարձրացրեցին: Մադինայի դեմ ուղարկված զորքերը հաղթանակ տարան: Հերթը հասավ Մեքքային, սակայն Յազիդը չհասցրեց գրավել այն, քանի որ մահացավ 683թ.: Գահը անցավ նրա որդուն`Մուավիա 2-րդին, ով սակայն ժանտախտի զոհ դարձավ: Հաջորդ խալիֆի ընտրությունը կանգ առավ Մրվան իբն ալ-Հաքիմի վրա: Նրա խալիֆա դառնալով գահը Օմայանների Աբու Սուֆիանի ճյուղից անցավ Մրվանյան ճյուղին: Սակայն նա էլ երկար չկառավարեց.սպանվեց իր կնոջ կողմից, ով Յազիդի այրին էր: Գահը անցավ նրա հարազատ որդուն Աբդ ալ Մալիքին, ով կառավարեց 685-705թթ.:

Օմայյան խալիֆայությունն իր հզորության գագաթնակետին Աբդ ալ Մալիք, Վալիդ[խմբագրել]

Օմայյանների մզկիթը Դամասկոսում
Օմայյան մետաղադրամ

Աբդ ալ Մալիքի և իր որդու Վալիդ 1-ինի կառավարումը ամենանշանակալին էր Օմայյան դինաստիայում: Այս ժամանակ կատարվեցին հիմնական նվաճումները արևմուտքում և արևելքում և խալիֆայությունը դարձավ ամենակարող արաբա- մուսուլմանական պետություն:Սակայն Աբդ ալ Մալիքի գահակալման շրջանում խալիֆայության ներքաղաքական վիճակն անկայուն էր: Աբդ ալ Մալիքը պայքարում էր ինքնակոչ խալիֆա իբն Զուբեյրի դեմ: Աբդ ալ Մալիքի իշխանության տակ գտնվում էին միայն Սիրիան և Եգիպտոսը, իսկ իբն ալ Զուբեյրի էին ենթարկվում Արաբիան և Իրաքը , իսկ արևելյան նահանգները ընդհանրապես չէին ենթարկվում կենտրոնական իշխանությանը: Բացի այդ խալիֆայությանը սպառնում էր Բյուզանդական կայսրությունը:Աբդ ալ Մալիքը ոչ մի կերպ չէր կարող հաշտվել մեկ այլ խալիֆի գոյության հետ: Իբն ալ Զուբեյրը 685 թվականին Քուֆայում իր փոխանորդ էր նշանակել ալ Մուխտարին ՝ կարծելով , որ վերջինս հավատարմությամբ կծառայի իրեն: Սակայն օգտվելով իր այդ կարգավիճակից ալ Մուխտարը ևս սկսեց պայքար գահի համար: 686 թվականին իբն ալ Զուբեյրը զորք ուղարկեց ալ Մուխտարի դեմ , որն գտնվում էր Քուֆայում: Ալ Մուխտարի դրությունը վատացավ , երբ Քուֆան անցավ իբն ալ Զուբեյրի կողմը: 687 թվականին իբն ալ Զուբեյրի զորքը գրավեց Քուֆան, որի մարտերում էլ զոհվեց ալ Մուխտարը: Այսպիսով գահի համար պայքարում մնացին երկուսը ՝ Աբդ ալ Մալիքը ր իբն ալ Զուբեյրը: Այս երկուսն էլ ունեին իրենց խնդիրները. իբն ալ Զուբեյրը պայքարում էր «նոր խարիջներ»-ի դեմ , իսկ Աբդ ալ Մալիքը Բյուզանդական կայսրության հետ ուներ խնդիրներ: Այս նպատակով 689 թվականին Աբդ ալ Մալիքը կնքում է պայմանագիր Բյուզանդիայի հետ՝ պարտավորվելով նրան մուծել որոշալի քանակությամբ հարկ և զիջել որոշ տարածքներ: Սրանից հետո Աբդ ալ Մալիքը նոր պայքար սկսեց իբն ալ Զուբեյրի դեմ: Աբդ ալ Մալիքի զորքերը գլխավորում էր 30-ամյա ալ Հաջաջը: 691 թվականին ալ Հաջաջի գլխավորած զորքը շարժվում է Մեքքա: Եթե Յազիդի օրոք չհաջողվեց գրավել Մեքքան , ապա այս անգամ Օմայյաններին հաջողվեց գրավել Մեքքան, իսկ իբն ալ Զուբեյրը սպանվեց: Սրանից հետո ալ Մալիքը Հաջջաջին նշանակում է Իրաքի կառավարիչ և տալիս է նրան ազատություն այն տարածքներում, որտեղ իշխում է: Նա կարողանում է ճնշել խարիջիների ընդվզումները: Աբդ ալ-Մալիքի օրոք սկսվեց նաև Հայաստանի նվաճումը: Նրանք գրավեցին Հայաստանը, ապա Վիրքը, Աղվանքը, մերձկասպյան տարածքները: Նվաճված տարածքներում 701թ. նրանք ստեղծեցին նոր վարչական տարածք՝ Արմինիան ՝ Դվին կենտրոնով: Աբդ ալ Մալիքի և Վալիդի կառավարման շրջանը բնութագրվում է վարչական համակարգի ազգայնացմամբ, արաբական տարադրամի ներմուծմամբ, փոստային համակարգի զարգացմամբ և այնպիսի ճարտարապետական կառույցների կառուցմամբ, ինչպիսին է «Ժայռի գմբեթը» մզկիթը Երուսաղեմում, իսլամում 3-րդ սրբավայրը: Աբդ ալ Մալիքի օրոք արաբերենը ստացավ պետական լեզվի կարգավիճակ. խալիֆայության բոլոր մասերում գրագրությունը կատարվում էր արաբերենով: Արաբական խալիֆայությունում օգտագործվում էին բյուզանդական ոսկյա և պարսկական արծաթյա դրամները , սակայն Աբդ ալ Մալիքի հրամանով շրջանառությունից հանվեցին օգտագործվող տարադրամները և դրանց փոխարեն ամբողջ խալիֆայությունում մտցվեց արաբական ազգային դրամը ՝ ոսկյա դինարներ և արծաթյա դիրհեմները: 695 թվականին Դամասկոսում հատվեցին առաջին ոսկյա դինարները: Աբդ ալ Մալիքի կառավարման վերջին տարիները խաղաղ անցան: Նրան հաջորդեց իր որդի ալ Վալիդը 705թ.: Նա շարունակեց հոր քաղաքականությունը: Նրա օրոք շարունակվեցին մուսուլմանական նվաճումները և խալիֆայության սահմանները ընդարձակվեցին: Նրա օրոք սկսվեց Մավարաննահրի նվաճումը: Նրա զորքերը գրավեցին նաև Սամարղանդը, Բուխարան: 713-715թթ, նվաճեցին Ֆերգանան: Նա վերանվաճեց Եգիպտոսի որոշ մասերը Բյուզանդիայից և շարժվեց դեպի Կարթագեն՝ ընդհուպ մինչև Հյուսիսային Աֆրիկայի ծայր արևմուտք: Այնուհետև 711թ. մուսուլմանական զորքերը անցան Ջիբրալթարի նեղուցը և սկսեցին Իսպանիայի նվաճումը՝ օգտագործելով Հյուսիսային Աֆրիկայի բերբերների ուժը: Եվ արդեն մինչև 716թ, արաբները ամբողջ Իսպանիան գրեթե նվաճել էին: Արևելքում իսլամական զորքերը հասել էին մինչև Ինդոս գետ 712թ.: Վալիդը հայտնի է նաև իր կառուցողական աշխատանքներով, որոնցից են Ալ-Աքսայի մզկիթը Երուսաղեմում և Օմայյանների մզկիթը Դամասկոսում:

Օմայյան խալիֆայության թուլացումը և անկումը[խմբագրել]

Խալիֆայությունը իր հզորության գագաթնակետին հասավ Վալիդ 1-ինի օրոք, որից հետո սկսվեց է նրա աստիճանական թուլացումը, ապա և ճգնաժամը: Այդ ճգնաժամը կրում էր համակարգային բնույթ: Այն համակել էր պետության բոլոր ոլորտները`տնտեսական, քաղաքական, կառավարման, ռազմական և այլն, որի տրամաբանական վախճանը հանդիսացավ Օմայյանների անկումը: 8-րդ դարի 20-30-ականներից սկսվում է տնտեսական վիճակի վատթարացումը`կապված պետական գանձարան եկամուտների մուտքի պակասելու հետ: Արաբները արդեն նվաճել էին այն , ինչ հնարավոր էր և այլևս եկամուտների աղբյուր չկար: Բացի այդ խալիֆաները ցոփ կյանք էին վարում, ինչի հետևանքով բարձրացրել էին հարկերը և շատացել էին հարկերի գանձման ժամանակ կատարվող անօրինականությունները: Գանձարանի աղքատացման հետևանքով զինվորները նախկինի պես կանոնավոր գումար չէին ստանում: Դա առաջացրել էր նրանց վրդովմունքը: Օմայյաններից վերջնականապես երես թեքեց Մեքքայի և Մադինայի արաբական վերնախավը: Սա ծանր հարված էր Օմայյանների հեղինակությանը,որն ավելի թուլացրեց նրանց դիրքերը և խորացրեց խալիֆայության ճգնաժամը: Անկայունության հաստատմանն էր նպաստում նաև Օմայյան դինաստիայում տիրող քաոսային վիճակը: Պայքար էր ընթանում գահի համար: Շատ խալիֆաներ մահանում էին խորհրդավոր պայմաններում: Բավական է նշել, որ միայն 744թ. գահին եղել է 4 խալիֆ` Վալիդ 2-րդ(743-744), Յազիդ 3-րդ(744), Իբրահիմ (744), և վերջապես Օմայյան վերջին խալիֆ Մրվան 2-րդ(744-750): Օգտվելով խալիֆայության ներքին դժվարություններից կրկին ակտիվացան շիաները: Դժգոհության այս ֆոնի վրա տարբեր մասերում սկսվեցին ապստամբություններ և զինված ելույթներ: Ապստամբություն բարձրացրեց Սիրիայի բնակչությունը, որի համար այլևս անտանելի էին հարկերը: Մրվանը նրանց դեմ հանեց իր բանակը և գրավեց Հոմսը, քանդեց նրա և այլ քաղաքների պարիսպներ: Իրաքում նա հարկադրված էր ծանր մարտեր մղել խարիջիների դեմ, որոնք բավականին ամրապնդել էին իրենց դիրքերը: Անհանգստության մշտական կենտրոն էին Խորասանը, Միջին Ասիան, մասնավորապես Մավարաննահրը, որտեղ մեծ ազդեցություն ունեին շիաները: 721թ. հուժկու ապստամբություն բռնկվեց Սողդում, որի մասնակիցները հասան 10000-ի: Այն դաժանությամբ ճնշվեց, սակայն 728թ. այնտեղ նոր ապստամբություն բռնկվեց և նրանք պարտության մատնեցին օմայյան զորքերին և ի վերջո Մավարաննահրը թոթափեց արաբական տիրապետությունը: Վիճակը անհանգիստ էր նաև Արմինիայում, որտեղ նույնպես ծավալվեց ապստամբական շարժում: Հայաստանի, Աղվանքի, Վիրքի, Դաղստանի վիճակը շատ ծանր էր: Ժողովուրդը տնքում էր հարկերի տակ: 748թ. հայ իշխանները ապստամբություն բարձրացրեցին նորընտիր Հայոց իշխան Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, որը ճնշվեց միայն 750թ.: Օմայյաններին մեծ գլխացավանք պատճառեց Հյուսիսային Աֆրիկան, որտեղ հակաօմայյական քարոզչություն էին անում խարիջիները: Այսպիսով ամբողջ խալիֆայությունը համակել էր ապստամբական շարժումներով և Օմայյաններին տապալելու համար անհրաժեշտ էր վճռական հարված, որը հասցրեցին Աբբասյանները: Նրանք Մուհամմադ մարգարեի հորեղբոր` Աբբասի հետևորդներն էին: Նրանք, ժխտելով Օմայյանների իրավունքները գահի նկատմամբ, հայտարարեցին, որ իրենք են միակ օրինական կառավարիչները: Աբբասյանները ապստամբության դրոշ բարձրացրեցին 747թ.: Նրա կենտրոնը Մերվի օազիսն էր: Այն ղեկավարում էր ծագումով պարսիկ Աբու Մուսլիմը: Նրա հրամանով սև շորեր հագած ապստամբները հունիսի 9-ի վաղ առավոտյան վառեցին խարույկները և բարձրացրին սև դրոշները: Սևը հենց այդ ժամանակից դարձավ Աբբասյանների պաշտոնական գույնը: Ստանալով ապստամբության լուրը`Մրվան 2-րդը 748թ. զորքերն ուղարկեց ապստամբների դեմ, սակայն ապստամբները հաջողությամբ ետ էին մղում խալիֆայի զորքերի հարձակումները: Նրանք գրավեցին ամբողջ Իրանը և շարժվեցին դեպի Իրաք և գրավեցին Քուֆան: Օմայանների և Աբբասյանների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 750թ. Միջագետքում, Մեծ Զաբ գետի ափին, որտեղ Օմայանները պարտություն կրեցին և Մրվանը փախավ Եգիպտոս: Օմայան դինաստիան, որը կառավարում էր 90 տարի, տապալվեց: Իշխանությունը անցավ Աբբասյաններին: Այս դինաստիան ամենաերկարակյացն էր և նրանք կառավարեցին ավելի քան 700 տարի:

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]