Աբդ ալ-Մալիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդ ալ-Մալիքի պատկերով մետաղադրամ։

Աբդ ալ-Մալիք (646-705, արաբ․՝ عبد الملك بن مروان‎‎), Օմայանների հարստության խալիֆա 685 թվականից։ Ճնշեց Աբդալլահ Իբն ազ-Զուբայրի (Մեքքայում) ու նրա կողմնակիցների (Իրաքում) խռովությունը (683-692) և խալիֆայությունը վերածեց միաձույլ պետության։ Խալիֆ Աբդ ալ-Մալիքը առաջին հարվածն ուղղեց աղանդավորների դեմ, ջախջախելով խարիջիներին 684 թվականին և ճնշելով շիաների ապստամբությունը, 689 թվականին սիրիական զորքը արշավանք կատարեց Եփրատից ներքև, այնուհետև գրավեց Մեդինան, պաշարեց Մելլան, իսկ 692 թվականին վերցրեց այդ քաղաքը: 701 թվականին Փոքր Ասիայում հաղթեց բյուգանդացիներին, նվաճեց Հայաստանը, Վրաստանն ու Աղվանքը։ Նրա օրոք պետական լեզուն դարձավ արաբերենը (հունարենի ու պահլավերենի փոխարեն), կտրվեց արաբատառ դրամ։ Դամասկոսի ու նահանգների միջև սկսեց գործել պետական փոստը։ Հողահարկը պարտադիր դարձավ նաև մահմեդականների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png