Լեզու
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիփեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Խնդրում ենք օգնել բարելավել այս հոդվածը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորվածությունը։ |
| Այս հոդվածի տոնը կամ ոճը կարող են Վիքիփեդիայի չափանիշներին չհամապատասխանել: Առանձնահատուկ մտահոգությունները գուցե քննարկման էջում գտնվեն: Տես Վիքիփեդիայի ոճական ուղեցույցը առաջարկումների համար: |
Լեզուն կամայական սիգնալների՝ օրինակ ձայնային հնչյունները, ժեստերի կամ գրված նշերի, համակարգ է, որոնք օգտագործվում են մտքերը կամ զգացմունքները փոխանցելու համար։
Լեզուն ծառայում է որպես հաղորդակցման միջոց: Ինչպես ամեն մի գիտություն, այնպես էլ լեզուն ունի մակարդակներ: Մենք մեր մտքերը հաղորդում ենք խոսքի միջոցով, որը լինում է բանավոր և գրավոր: Բանավոր խոսքը մենք ասում և լսում ենք, իսկ գրավոր խեսքի միջոցով մենք գրում և կարդում ենք: Խոսքը կազմված է մտքերից, այսինքն` նախադասություններից, նախադասությունները` բառակապակցություններից և բառերից, իսկ բառերը` հնչյուններից: Հետևաբար ամենացածր մակարդակը լեզուն ուսումնասիրող առարկայի մեջ հնչյունաբանությունն է, հաջորդ մակարդակը բառագիտությունն է, որն ուսումնասիրում է բառերի կազմությունը,, իմաստը և ծագումնաբանությունը: Հաջորդ մակարդակը քերականությունն է իր երկու բաժիններով` ձևաբանություն և շարահյուսություն: Ձևաբանությունը ուսումնասիրում է բառերի ձևերն ու ձևափոխությունները, իսկ շարահյուսությունը բառակապակցություններն ու նախադասություննրը: Ոճաբանությունը լեզվի մի բաժին է, որն ուսումնասիրում է խոսքի դրսևորման տարբեր ձևերը: