Ժեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժեստը դիմացինին որևէ արտահայտություն փոխանցելու համար արվող մարմնի կամ մարմնի որևէ մասի կատարած համապատասխան շարժումն է։ Ժեստեր անելու համար առավելապես օգտագործվում են ձեռքերը, ձեռքի մատները, գլուխը։ Գլխով արվող ամենատարածված ժեստը հենց այդպես էլ կոչվում է` գլխով անել, երբ գլխով վերև-ներքև թեքելու շարժումներ են արվում, որը նշանակում է` այո։ Եթե գլխով շաժումներն արվում են աջից ձախ և ձախից աջ, ապա դա նշանակում է` ոչ։ Կա նաև գլխով արվող մի այլ ժեստ, երբ ծնոտն է շարժվում աջ ու ձախ, դրանով արտահայտվում է հանդիմանություն։

Ձեռքի մատներով արվող ժեստերից ամենատարածվածը հավանության ժեստն է, երբ մատները բռունցք արած վիճակում են և միայն բութ մատն է վերև տնկած։ ևրոպացիների մոտ այդ նույն ժեստը մատներով հաշվելիս արտահայտում է նաև 1 թիվը։

Ժեստերի լեզուն լայնորեն տարածված է խուլերի միջավայրում և գոյություն ունի նույնիսկ ժեստերի այբուբեն։