Օազիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օազիս Պերուում

Օազիս, անապատի կամ տափաստանի մեջ հայտնվող կանաչ հովիտ` սովորաբար իրենից ներկայացնելով ջրի պաշարը շրջապատող ծառերի շարան: Ջրի պաշարների գոյությունը օազիսներում բացատրվում է ստորգետնյա ջրերի` տվյալ վայրում երկրի մակերևույթին մոտ լինելու փաստով: Օազիսները լինում են տարբեր չափերի` մի քանի տասնյակ հեկտարից մինչև տասնյակ հազար քառակուսի կիլոմետրեր:

Օազիսների կյանքն անկանխատեսելիորեն անցողիկ է: Կենտրոնական Ասիայի անապատներում և տափաստաններում բազմաթիվ օազիսներ են անհետացել, երբ մարդիկ տարբեր պատճառներով լքել են այդ վայրերը: Երբեմն էլ օազիսերն անհետանում են հենց մարդկային գործոնի պատճառով:

Commons-logo.svg