Մուավիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մուավիա (ծնված թվականն անհայտ է, մահացել է 680 թվականին), արաբ խալիֆա 661 թվականից։ Օմայանների դինաստիայի հիմնադիրը։

639 թվականից եղել է Ասորիքի արաբ կուսակալ, պատերազմել Բյուզանդիայի դեմ։ 657 թվականից պայքարել է Ալի խալիֆայի դեմ և գրավել գահը։ Խալիֆայության մայրաքաղաք է հռչակել Դամասկոսը, խալիֆայի իշխանությունը դարձրել ժառանգական։ Նրա օրոք արաբ, զորքերը երկու անգամ (669, 674-680 թվականին) պաշարել են Կ․ Պոլիսը։ Մուավիաի՝ Ասորիքի կուսակալ եղած ժամանակ արաբները երկու անգամ (640 և 654 թվականին) արշավել են Հայաստան։ 652 թվականին Մուավիան և Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունին կնքել են պայմանագիր (տես Հայ-արաբական պայմանագիր 652)։ Խալիֆա հռչակվելուց հետո, Բյուզանդիայի դեմ պայքարում Հայաստանի չեզոքությունն ապահովելու համար, 661 թվականին Մուավիան Հայոց իշխան է ճանաչել Գրիգոր Մամիկոնյանին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png