Մադինա (Յասրիբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յասրիբը, այժմ՝ Մադինա ալ-Մունաուառա, քաղաք է Սաուդյան Արաբիայում՝ Մեքքայից 350 կմ հյուսիս։ Այն հյուսիսից հարավ ձգված մի օազիս է, որը ունի 4.5-5 կմ լայնություն, 10-11 կմ երկարություն։ Քաղաքը շրջապատում են 3 վադիներ, որոնք միանում են Իդամ, այժմ՝ ալ-Համդ վադիի մեջ։ Օազիսը ավելի տեղումնառատ է, քան Մեքքան։ Բացի այդ, կան ջրհորներ, երկրի մակերևույթին մոտ են ստորերկրյա ջրերը։ Ջրի առկայության շնորհիվ նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկրագործության զարգացման համար. Մադինան եղել և մնում է Հիջազի երկրագործության խոշորագույն կենտրոնը՝ շուրջ 2000 հա։