Արամեացիներ
Արամեացիներ, սեմական լեզվախմբին պատկանող քոչվոր-անասնապահ ցեղեր: Մ.թ.ա. XIVդ. դուրս գալով իրենց բնօրանից՝ Արաբական թերակզուց, սկսել են բնակություն հաստատել Բաբելոնը, Միջագետքը, Հրեաստանը, Ասորիքը, Փյունիկիան: Արամեացիները ընդհանուր անուն չեն ունեցել կոչվել են ըստ ցեղանուների: Աքքադական անձնագրություններում հիշատակվում են «արամե» (քոչվոր) ընդհանուր անունով: Մ.թ.ա. XIդ. սկզբին արամեացիները անդամահատեցին և ժամանակավորապես անկման հասցրին հզոր Ասորեստանի տիրապետությունը՝ կլանելով տեղաբնիկ ցեղերի զգալի մասը: Մ.թ.ա. I հազարամյակի սկզբին առավելապես արամեացվեցին Ասորիքի և Հյուսիսային Միջագետքը: Ասորիքը մ.թ.ա. XI-VIIIդդ. արամեացիների անունով կոչվում էր Արամ: Մ.թ.ա. I հազարամյակի երկրորդ կեսին արամեերենը Աքեմենյան աշխարհակալության պաշտոնական երկրորդ լեզուն էր, որի տարածման սահմանները ձգվում էին Կապադովկիայից մինչև Հինդոսի ափերը: Աքեմենյանների անկումից հետո սեպագիրն իր տեղը զիջեց արամեական գրին: Հայաստանում, տակավին Աքեմենյան տիրապետության ժամանակաշրջանում, հիմնվել էին արամեական դիվանատներ, որոնք պահպանվեցին ընդհուպ մ.թ.ա. IIդ.: Մեզ հասել են Արտաշես Ա թագավորի արամեական արձանագրությունները: VIIդ. հետո արամեացիները ձուլվեցին արաբներին՝ աստիճանաբար դադարելով ինքնուրուն ժողովուրդ լինելուց, իսկ նրանց փոքր քանակաությամբ մասը այժմ բնակվում են Սիրիայի լեռնային շրջաններում։
Գրականություն [խմբագրել]
- Дьяконов И. М. Народы древней Передней Азии, в кн.: Преднеазиатский этнографический сборник, т. 1, М. 1958.
Օգտագործված աղբյուներ
- Հայկական Սովետական Հանրագիտարան
Ծանոթագրություններ և նշումներ