Ալի իբն Աբի Տալիբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի իբն Աբի Տալիբ - (Հակոբ Հովնաթանյան)
Ալին

Ալի իբն Աբի Տալիբը (արաբերեն՝ علي بن أﺑﻲ طالب); տաներրորդ ռաժաբ, Իսլամական օրացույցով 24 ՀԱ–21րդ Ռամադան, 40 ՀՎ; մոտավորապես հոկտեմբերի 23, 598 կամ 600[1] կամ մարտի 17, 599 – հունվարի 27, 661[2]) մահմեդական մարգարե Մուհամմեդի զարմիկն և փեսան էր և իշխում էր իսլամական խալիֆայությանը վրա 656-ից մինչև 661 թվական։[3] Ալին նաև մահմեդականության առաջին արական կրոնափոխն էր։[4][5] Սուննի մահմեդականները համարում են Ալին չորրորդ և վերջնականը «Ռաշիդուններից» (արդարացիորեն առաջնորդված կրոնապետներ), իսկ շիա մահմեդականները նկատում են Ալին որպես առաջին իմամը և համարում են նրա և նրա հետնորդները որպես օրինական իրավահաջորդները Մուհամմեդի, բոլորը անդամներ լինելով «Ահլ ալ-Բայտ»ի, Մուհամմեդի ընտանիքը։ Այս անհամաձայնությունը բաժանել է «Ըմմահն» (մահմեդական համայնքը) սուննի և շիա մասնաճյուղերի։[6]

Մուսուլմանական, հատկապես՝ շիա աղբյուրները, գրում են որ Մուհամմադի կյանքի ժամանակ, Ալին միայն անձն էր որ ծնվել է Քաաբայի սրբավայրում Մեքքայում, մահմեդականության ամենասուրբ վայրը։[6] Ալիի հայրը Աբու Թալիբն էր իսկ մայրը՝ Ֆատիմա բինտ Ասադ[6] բայց նա Մուհամմեդի տան մեջ մեծացել է։ Մուհամմեդը իր կարգին հոգ տարվել էր Աբու Թալիբից, նրա հորեղբայրը։ Երբ Մուհամմեդը հաղորդել է որ ստացել է աստվածային հայտնություն, Ալին առաջին տղամարդն էր ընդունելու իր ուղերձումը, նվիրելով իր կյանքը իսլամի։[2][7][8][9]

Ալին գաղթել է Մեդինա Մուհամմեդից անմիջապետ հետո։ Մեդինայում, Մուհամմեդը ասել է Ալիի որ Ալլահն պատվիրել էր Մուհամմեդին որ տա նրա դուստրը, Ֆատիման, Ալիի ամուսնության։[6] Տասը տարվա ընթացքին որ Մուհամմեդը գլխավորել է Մեդինայի համայնքը, Ալին չափազանց ակտիվ է եղել իր ծառայությամբ, առաջնորդելով մարտիկների ջոկատներ մարտերում։ Ալին մասնակցել է վաղ քարավանի արշավանքների Մեքքայից և ավելի ուշ `գրեթե բոլոր մարտերում կռվել է սկիզբ առնող մահմեդական համայնքի կողմից։

Ալին նշանակվել կրոնապետ (խալիֆա) Մուհամմեդի ուղեկիցների կողմից («Սաբահաները») Մեդինայում երրորդ կրոնապետ Ութման իբն Աֆանի սպանությունից հետո։[10][11] Նրա գլխավորության տակ, քաղաքացիական պատերազմ է ծագել։ 661 թվականին, Ալին հարձակման է ենթարկվել մի առավոտ երբ երկրպագում էր Կուֆա մզկիթում և մահացել է մի քանի օր ետք։[12][13]

Մահմեդական մշակույթում, Ալին հարգվում է իր քաջության, գիտելիքին, հավատքին, ազնվության, մահմեդականության նվիրվածության, խորը հավատարմության Մուհամմեդի, հավասար վերաբերմունքին բոլոր մահմեդականների և մեծահոգության ներողամիտ լինելու համար նրա պարտված թշնամիների հանդեպ։ Ալիի ազդեցությունը եղել է կարևոր իսլամական պատմության։[6]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ահմեդ, Մուկարամ (2005)։ Encyclopedia of Islam։ Anmol Publications PVT. LTD, 234։ ISBN 978-81-261-2339-1։ 
  2. 2,0 2,1 «Ալի իբն Աբու Թալիբ»։ Արխիվացված օրիգինալից 2007-11-07-ին։ http://web.archive.org/web/20071107180319/http://www.iranica.com/newsite/articles/v1f8/v1f8a043.html։ Վերցված է 2010-12-16։ 
  3. Biographies of the Prophet's companions and their successors,Ṭabarī, թարգմանված Էլա Լանդո-Տասերոնից, էջ. 37-40, Հատոր:XXXIX
  4. Կելեն, Բետի (2001)։ Muhammad: The Messenger of God։ Taylor Production, 29։ ISBN 978-81-261-2339-1։ 
  5. Վաթ, Վիլիամ Մոնտգոմերի (1953)։ Muhammad at Mecca։ Oxford University Press, xii։ 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Նասր, Սայեդ Հուսեյն։ «Ալի»։ Encyclopædia Britannica, Inc.։ http://www.britannica.com/eb/article-9005712/Ali։ Վերցված է 2007-10-12։ 
  7. Տաբատաբաեի, Սայեդ Մուհամմեդ Հուսեյն (1979)։ Shi'ite Islam։ Suny press, 191։ ISBN 978-0-87395-272-9 
  8. Աշրաֆ, Շահիդ (2005)։ Encyclopedia of Holy Prophet and Companions։ Anmol Publications PVT LTD., 14։ ISBN 978-81-261-1940-0։ 
  9. Դիանա, Ստայգերվելդ։ Alī ibn Abu Talib։ MacMillan։ ISBN 978-0-02-865604-5։ 
  10. Աշրաֆ, Շահիդ (2005)։ Encyclopedia of Holy Prophet and Companions։ Anmol Publications PVT LTD., 119-120։ ISBN 978-81-261-1940-0։ 
  11. Մադելունգ, Վիլֆրեդ (1997)։ The Succession to Muhammad: A Study of Early Caliphate։ Cambridge University Press, 141-145։ ISBN 978-0-521-64696-3։ 
  12. Լապիդուս, Իրա (2002)։ A History of Islamic Societies (երկրորդ հատոր)։ Cambridge University Press, 47։ ISBN 978-0-521-77933-3։ 
  13. Տաբատաբաեի, Սայեդ Մուհամմեդ Հուսեյն (1979)։ Shi'ite Islam։ Suny press, 50-57 և 192։ ISBN 978-0-87395-272-9