Քաաբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաաբան
Քաաբայի հատակագիծը

Քաաբայի տաճար (արաբ․՝ الكعبة‎‎), խորանարդաձև կառույց Մեքքայի կենտրոնում, մուսուլմանների գլխավոր սբավայրն։ Ավանդության համաձայն՝ երբ ծնվեց Աբրահամի և Հագարի որդի Իսմաիլը, նրա մյուս կինը՝ Սառան խանդեց ու խնդրեց Աբրահամին, որ նրանց իրենից հեռու ուղարկի։ Այդ ժամանակ Ամենազոր Ալլահը լուսավորեց Աբրահամին(Իբրահիմին), որ նա տանի նրանց Մեքքա։ Նրանց այնտեղ թողնելուց հետո Աբրահամը ժամանակ առ ժամանակ այցելում էր նրանց։ Որոշ ժամանակ անց Աբրահամը այցելության գնաց այնտեղ և տեսավ Իսմաիլին, որ նետեր էր կրակում Զամզամ աղբյուրի մոտ։ Նրան տեսնելիս Աբրահամը փաթաթվեց նրան հարազատ հոր պես ու ասաց, որ Ալլահը հրամայել է, որ այստեղ մի Տուն կառուցի։

Այսպիսով՝ Աբրահամը և Իսմաիլը կառուցում են Ալլահի Տան պատերը։ Իսմաիլը քարեր էր հավաքում և Աբրահամը կառուցում դրանցով պատերը։ Երբ պատը հասավ որոշ բարձրության, Աբրահամը իր կանգնած տեղը մի քար տեղադրեց, և իր որդու հետ միասին Աղաչեցին Ալլահին ասելով, որ ընդունի տունը։ Դրանից հետո Իսմաիլի սերունդները շարունակեցին ապրել այդ տարածքներում, հայտնի դառնալով որպես հագարացի՝ իր մոր անունով, կամ արաբ՝ անապատաբնակ, քոչվոր։ Մեկ այլ ավանդության համաձայն՝ Քաաբան կառուցել էր Ադամը, իսկ Իբրահիմն ու Իսմաիլը միայն վերակառուցել են այն։ Այսօր այն ողջ աշխարհի մուսուլմանները աղոթելիս ուղղվում են դեպի Քաաբա։ Քաաբան Ալլահի առաջին Տունն է, որ խորհրդանշում է մուսուլմանների միասնությունը և մուսուլմանները դեպի Մեքքա են ուղղում իրենց սրտերն ու մարմինները։