Հագար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հագար, (պանդուխտ), ըստ աստվածաշնչյան ավանդության, արաբների նախահայր Իսմայելի մայրը։

Հագարն իբր եղել է Սառայի եգիպտուհի աղախինը և Աբրահամի հարճը։ Հագարից և Աբրահամից ծնված որդուն՝ Իսմայելին, Սառան որդեգրել, ապա շուտով արտաքսել է Եգիպտոս։ Իսմայելը դարձել է արաբական ցեղերի նախահայր։ Այդ պատճառով Հագարի և Իսմայելի սերունդներին անվանել են «հագարացիներ», «իսմայելցիներ», երբեմն՝ «աղախնածիններ»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png