Բաղդադը (արաբերեն՝ بغداد) Իրաքի մայրաքաղաքն է: Բաղդադի բնակչությունը 2011 թ-ին մոտ 7,216,040: Այն Իրաքի ամենամեծ քաղաքն է [1] և արաբական աշխարհի երկրորդ քաղաքը Կահիրեից հետո, ինչպես նաև Արևմտյան Ասիայի երկրորդ քաղաքը Թեհրանից հետո:
Բաղդադը գտնվում է Տիգրիս գետի ափին և հիմնադրվել է 8-րդ դարում: Միջնադարում Բաղդադը դարձավ Իսլամի կենտրոնը և աշխարհի խոշորագույն քաղաքը 1,200,000 բնակչությամբ:[2] Սակայն Բաղդադը մեծապես տուժեց 1258 թ. քաղաքի մոնղոլների գրավման հետևանքով:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ "Իրաքի խոշորագույն քաղաքները", Mongabay.com
- ↑ «Պատմության մեջ խոշորագույն քաղաքների ցանկ»։ Վիքիպեդիա։ http://en.wikipedia.org/wiki/List_of_largest_cities_throughout_history#cite_note-27։