Բանգկոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բանգկոկը Թաիլանդի մայրաքաղաքն է և գլխավոր նավահանգիստը։ Բնակչությունը կազմում է 8,160,522 (Հուլիս 2007)։ Գտնվում է Մենամ Չաո Պրայա գետի գետաբերանում` Հարավչինական ծովի Սիամի ծոցից 30 կմ հեռու։

[խմբագրել] Պատմությունը

Հայտնի է 16-րդ դարից։ 1782-ից Թայլանդի մայրաքաղաքն է։ Անվանումը կազմված է թաի լեզվի բանգ «բնակավայր» և կոկ (սալորենու մի տեսակ) բառերի միացումից։ Գրականության մեջ տարածված է նաև անվան Բանկոկ ձևը։ Քաղաքի հիմնադրման ժամանակ նրան տրված պաշտոնական անվանումը բաղկացած է 21 բառից, որոնցից առաջին երկուսը` Կրունգ Թհեպ, նշանակում է «հրեշտակների քաղաք». բանգկոկցիները հաճախ այդպես էլ անվանում են իրենց քաղաքը։


[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով