Աբու Դաբի
Աբու Դաբի (արաբ. ابوظبي, «Եղջերուի հայրը»), Միացյալ Արաբական Էմիրությունների և Աբու Դաբիի Էմիրության մայրաքաղաքը: Բնակչությունը` 1.463.491 մարդ (2007):
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Հիմնադրվել է 1760 թվականին: Մի գեղեցիկ լեգենդ կա ՄԱԷ-ի մայրաքաղաքի ստեղծման մասին: Արաբ որսորդները օազիսներից մեկում եղջերուին հետապնդելիս հասնում են Պարսից ծոցի ափերը, որտեղ էլ եղջերուն ջուրն է նետվում և լողալով հասնում մի կղզու: Որսորդները հետևում են եղջերվին, որն էլ նրանց հասցնում է քաղցրահամ աղբյուրի մոտ: Որսորդներն, ի նշան երախտագիտության, չեն սպանում նրան: Իսկ աղբյուրի մոտ հիմնված բնակավայրը կոչում են «Եղջերուի հայրը», ինչը արաբերեն հնչում է որպես Աբու Դաբի:
Աշխարհագրություն [խմբագրել]
Պարսից ծոցի կղզիներից մեկում է` մայրցամաքից 4 կմ հեռավորության վրա: Կղզին մայրցամաքին կապված է 2 ավտոմոբիլային կամուրջներով:
Տրանսպորտ [խմբագրել]
Քաղաքում է Մինա Զաիդ նավահանգիստը և Միջազգային օդանավակայանը:
Հիմնական փոխադրամիջոցը տաքսին է: Փողոցները լայն են, արդիական կառուցապատմամբ, երթևեկությունը եռագիծ է բոլոր կողմերից: Որպես կանոն` հյուսիսից հարավ ձգվում են ճանապարհները, իսկ արևմուտքից արևելք` փողոցները: Փողոցները բաժանված են կենտրոնից, բաժանման գիծը պատված է արմավենիներով:
Սպորտ [խմբագրել]
2009 թվականից Յաս կղզու ճանապարհին ընդունվում է Ֆորմուլա 1-ի էտապներից մեկը` Աբու Դաբիի գրան-պրին:
Հղումներ [խմբագրել]
|
|
|
|---|---|
| Աբու Դաբի | Աջման | Ալ-Ային | Դիբբա | Դուբայ | Խոր-Ֆակկան | Կալբա | Շարժա | Ռաս-ալ-Խայմա | Սիլա | Ումմ-ալ-Քուվեյն | Ֆուջեյրա | |