Աջման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աջման (արաբ. عجمان‎‎), քաղաք Միացյալ Արաբական Էմիրություններում, Աջմանի Էմիրության վարչական կենտրոնը:

Բնակչությունը 225 հազ. մարդ (2003): Բնակչությամբ 5-րդ քաղաքը ՄԱԷ-ում:

Դեռ հին ժամանակներից հայտնի է որպես ձկնորսական կենտրոն, ինչպես նաև մարգարիտի հանքավայր: Սակայն, մինչև վերջին ժամանակները համարվում էր փոքր քաղաք: Միայն վերջերս քաղաքը սկսեց արագորեն զարգանալ` շնորհիվ հարևանությամբ գտնվող մեգապոլիսների` Դուբայ և Շարժա:

Քաղաքը գտնվում է Պարսից ծոցի ափին, Շարժայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Շարժա և Դուբայ քաղաքների հետ 2 միլիոն բնակչությամբ ստեղծելով քաղաքային ագլոմերցիա:

Քաղաքում կա նավահանգիստ:

Աջմանը միակ էմիրությունն է, որում չի հայտնաբերվել նավթ: Սակայն Աջմանն ավելի հայտնի է իր նավաշինական գործունեությամբ, որտեղ մինչև օրս հնագույն մեթոդներով կառուցում են հին արաբական առագաստանավեր և ժամանակակից ապակեպլաստ նավեր:

Քաղաքը հայտնի է նաև իր Ազգային պատմական թանգարանով: Կարելի նաև տեսնել քառակուսի աշտարակը, Ալ-Նուամի մզկիթը և ուղտերի մրցավազքի հարթակը:

Հղումներ [խմբագրել]


 
Միացյալ Արաբական Էմիրությունների քաղաքները
Միացյալ Արաբական Էմիրությունների դրոշը
Աբու Դաբի | Աջման | Ալ-Ային | Դիբբա | Դուբայ | Խոր-Ֆակկան | Կալբա | Շարժա | Ռաս-ալ-Խայմա | Սիլա | Ումմ-ալ-Քուվեյն | Ֆուջեյրա