Ֆորմուլա 1
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆորմուլա 1-ը ավտոմրցաշարի տեսակ է, որը տեղի ունենում շրջանաձև վազքուղիներում հատուկ մեքենաներով։ 1997-ից ավտոմեքենաների համար գործում են հետևյալ պայմանները` լայնությունը ոչ ավել 200 սմ-ից, բարձրությունը ոչ ավել 95 սմ-ից, իսկ քաշը չի կարող 600 կգ-ից քիչ լինել։
Տարվա ընթացքում տեղի են ուենում մրցումներ, որոնց անվանում են Գրան-պրի։ Յուրաքանչյուր Գրան-պրիում առաջին 8 տեղերը զբաղեցրած մրցարշավորդները ստանում են միավորներ (2002-ից հետևյալ կարգով) 1 տեղ - 10 միավոր, 2 տեղ - 8 միավոր, 3 տեղ - 6 միավոր և այլն: Առաջին անգամ Ֆորմուլա 1-ը անցկացվել է 1950-ին, իսկ չեմպիոն է դարձել Նինո Ֆարինան։ Առավել հայտնի Ֆորմուլա 1-ի մրցարշավորդներից են` Միքայել Շումախերը, Նելսոն Պիկեն, Այրտոն Սեննան և Ալեն Պրոստը։