Եղջերու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղջերու
Եղջերու
Սպիտակապոչ եղջերու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ողնաշարավորներ
Ինֆրադաս Կաթնասուններ
Կարգ Երկկճղակավորներ
Ենթակարգ Եղջերու
Ընտանիք Չորոճող կենդանիներ
Լատիներեն անվանում
Cervidae
Տեսակներ
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Եղջերուներ (լատին․՝ Cervidae)՝ կազմում են երկկճղակավոր կաթնասունների մեծ ընտանիքը։ Եղջերուների ընտանիքը բաժանվում է 4 ենթաընտանիքի՝

  • մունջակներ,
  • ջրային, իսկական
  • ամերիկյան եղջերուներ։

Իսկական եղջերուներից են որմզդեղները, մշկայծյամները, ազնվացեղ և բծավոր եղջերուները, եղնիկը, մարալը։ Գոյություն ունեն ժամանակակից 51 տեսակներ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում։ Հայաստանի անտառային գոտում կան այծյամներ, ազնիվ և բծավոր եղջերուներ։ Հայաստանում ազնիվ եղջերուն կլիմայավարժեցվել է «Խոսրովի անտառ» արգելոցում (1970), ապա տեղափոխվել «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ արագ հարմարվել է տեղանքի պայմաններին։ Որսն արգելված է։

Մարմնի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղջերուների մարմնի երկարությունը մոտ 200 սմ է, կենդանի զանգվածը՝ 100–300 կգ։ Ունեն երկար ոտքեր, կարճ պոչ, երկար ու շարժուն ականջներ։ Արուները (հյուսիսային եղջերուների՝ նաև էգերը) ունեն ճյուղավորված եղջյուրներ, որոնք ամեն տարի փոխարինվում են նորերով։ Եղջերուների գունավորումը հաճախ շիկակարմիր է կամ գորշ, մատղաշները (երբեմն՝ նաև հասունները) բծավոր են։

Աշխարհագրական տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են անտառներում, անտառատափաստաններում, տունդրայում, անտառատունդրայում՝ փոքր խմբերով։ Իսկ հյուսիսային եղջերուներն աշնանը և ձմռանը մեծ հոտեր են կազմում ու անցնում հարյուրավոր կիլոմետրեր։

Սնվում են ճյուղերով, տերևներով, խոտերով, մամուռներով, քարաքոսերով։ Ձմռանը կերը փորելով հանում են ձյան տակից։ Ունենում են 1–2 ձագ։ Որսի և արդյունագործական կենդանիներ են. գնահատվում են տաք մորթին, ամուր կաշին և համեղ միսը։ Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի հյուսիսային շրջաններում զբաղվում են եղջերուների բուծմամբ։ Առանձնահատուկ է հյուսիսային եղջերուների բուրդը։ Մազաթելի հաստ միջուկը լցված է օդով, իսկ օդը լավ է պահպանում մարմնի ջերմությունը։ Բուրդը նաև փրկագոտի է. հյուսիսային եղջերուները հեշտությամբ լողում են, որովհետև մազաթելերը սնամեջ են։ Հյուսիսային ժողովուրդների համար եղջերուները փոխարինում են թե ոչխարին, թե կովին և թե ձիուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Ընթերցե՛ք «եղջերու» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջերու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջերու» հոդվածին։