Խոր-Ֆակկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոր-Ֆակկան (արաբ. خورفكان), քաղաք Միացյալ Արաբական Էմիրություններում և Շարժայի Էմիրությունում:

Բնակչությունը` 38 հազ. մարդ (2003)։ Բնակչության քանակով 9-րդ քաղաքը ՄԱԷ-ում:

Հայտնի է 16-րդ դարից:

Քաղաքը գնտվում է ՄԱԷ-ի արևելքում, Օմանի ծոցի ափին։ Խոր-Ֆակկանը Շարժայի Էմիրության անկլավներից մեկն է Ֆուջեյրայի Էմիրության տարածքում:

Քաղաքում կա նավահանգիստ:

Խոր-Ֆակկանը զբոսաշրջիկներին հետաքրքրում է իր բազմաթիվ լողափներով և ոչ մեծ մերձծովյան քաղաքի մթնոլորտով, շրջպատված լեռներով:


 
Միացյալ Արաբական Էմիրությունների քաղաքները
Միացյալ Արաբական Էմիրությունների դրոշը
Աբու Դաբի | Աջման | Ալ-Ային | Դիբբա | Դուբայ | Խոր-Ֆակկան | Կալբա | Շարժա | Ռաս-ալ-Խայմա | Սիլա | Ումմ-ալ-Քուվեյն | Ֆուջեյրա