Ֆուջեյրայի Էմիրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆուջեյրա — Էմիրություն ՄԱԷ-ի կազմում:

Ադմինիստրատիվ կենտրոնը Ֆուջեյրա քաղաքն է:

Բնակչությունը` 118 000 մարդ (2003).

Տարածքը` 1150 կմ²: Ֆուջեյրայի Էմիրության ափերը ողողում են Օմանի ծոցի և Հնդկական օվկիանոսի ջրերը: Էմիրության տարածքը ծոցի ափով ձգվում է ավելի քան 90 կմ: Էմիրության տարածքի մեծ մասը գրավում են լեռները: Զբոսաշրջության տեսանկյունից էմիրությունը լավագույններից մեկն է երկրի տարածքում, այն հայտնի է ավազային ծովափներով, հրվանդաններով, բավականին շատ են հանքային ջրերի աղբյուրները, օազիսները:

Ֆուջեյրան ամենաերիտասարդ էմիրությունն է: Մինչև 1953 թվականը գտնվել է Շարժայի Էմիրության կազմում:

Էմիրությունում բացակայում է ՄԱԷ-ի հարստության և բարգավաճման գլխավոր աղբյուրը` նավթը, սակայն դրա փոխարեն էմիրությունում տեղակայված է բավականին արագ ծարգացող նավահանգիստ: Ձկնորսությունը և գյուղատնտեսությունը համարվում են էմիրության գործունեության հիմնական ճյուղերը:



 
ՄԱԷ-ի էմիրությունները
Միացյալ Արաբական Էմիրությունների դրոշը
Աբու Դաբի | Աջման | Դուբայ | Ռաս-ալ-Խայմա | Ումմ-ալ-Քուվեյն | Ֆուջեյրա | Շարժա