Շարժայի Էմիրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Շարժայի Էմիրություն
الشارقة
Զինանշան
Ae sharjah-escudo.png
Դրոշ
Flag of Sharjah.svg
Երկիր Միացյալ Արաբական Էմիրություններ ՄԱԷ (պ)
Կարգավիճակ Էմիրություն
Վարչկենտրոն Շարժա
Էմիր Սուլթան III բին Մուհամադ ալ-Քասիմի
Բնակչություն (2008)
895 252 (2-րդ տեղ)
Խտություն 345,66 մարդ/կմ²
Տարածք 2 590 կմ² (3-րդ տեղ)
Շարժայի Էմիրություն վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի UTC+4
ISO 3166-2 կոդ AE-SH
Վիքիպահեստում Commons-logo.svg Sharjah
Պաշտոնական կայք


Շարժա - էմիրություն ՄԱԷ-ի կազմում։

Մայրաքաղաքը - Շարժա։

Բնակչությունը - 636 000 մարդ (2003

Տարածքը՝ 2600 կմ² (տարածքով 3-ը երկրում)։ Հիմնականում գտնվում է Պարսից ծոցի ափերին, սակայն ունի նաև փոքր տարածք երկրի արևելքում։ Դա առանձին տարածք է Օմանի ծոցի ափին։

Շարժան ամենահինն է 7 էմիրություններից, այն որպես բնակավայր հայտնի է արդեն 5 000 տարի։ 1727 թվականին հռչակվեց անկախ էմիրություն, իսկ 1971 թվականի դեկտեմբերի 2-ից Շարժայի Էմիրությունը մտավ ՄԱԷ-ի կազմի մեջ։

Էմիրության խոշոր բնակավայրերից են Խոր-Ֆակկան և Կալբա քաղաքները, որոնք գնտվում են Օմանի ծոցի ափերին, ինչպես նաև Դեյդ օազիսը, որի հեռավորությունը մայրաքաղաքից 60 կմ է։

Էմիրությունում գործում են ամենախիստ կանոները։ Շարժայում արգելված է արևային լոգանք ընդունել, անգամ մասնավոր լողափին, ծովում լողալ կարելի միայն հյուրանոցի մասնավոր լողափում։ Ալկոհոլը բացառապես արգելված է և չի թույլատրվում անգամ հյուրանոցներում։