Նեպալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեպալ, Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետություն Նեպալ (նեպալերեն नेपाल): Պետությունը գտնվում է Հիմալայներում, Հարավային Ասիայում: Սահմանակից է Հնդկաստանին և Չինաստանին:

Բովանդակություն

[խմբագրել] Աշխարհագրությունը

[խմբագրել] Տեղադրությունը

Նեպալը գտնվում է Ասիայում և սեղմված է աշխարհի ամենաշատ բնակեցված երկու պետությունների միջև: Նրանից հյուսիս գտնվում է Տիբեթը` ՉԺՀ-ի ինքնավար մարզը, իսկ հարավային սահմանում, արևմուտքից արևելք Նեպալը սահմանակից է Ուտտարանչալ, Ուտտար-Պրադեշ, Բիխար, Հյուսիսային Բենգալիա, Սիկքիմ հնդկական նահանգներին:

Հյուսիսում Նեպալը սահմանակից է Մեծ Հիմալայան լեռնաշղթային, որը հայտնի է 8000մ-ից բարձր մի քանի գագաթներով: Նրանցից ամենաբարձրն է Էվերեստը (8848մ)` ամենաբարձր լեռը աշխարհում:

Նեպալի ամենացածր կետը գտնվում է 70 մ բարձրության վրա: Նեպալի տարածքի ավելի քան 40 %-ը գտնվուն է ավելի քան 3000 մ բարձրության վրա: Դրա համար էլ Նեպալը համարվում է ամենաբարձրադիրը աշխարհում:


[խմբագրել] Բնակչությունը

  • Բնակչության թիվը—28,95 միլիոն (2010 թվականի հուլիս դրությամբ)
  • Տարեկան աճը—1,4 % (պտղաբերությունը` 2,5 ծնունդ մեկ կնոջը)
  • Կյանքի միջին տևողությունը—տղամարդկանց համար` 64,6, կանանց համար` 67
  • ՄԻԱՎ վարակակիր—0,5 % ( 2007 թվականի դրությամբ)
  • Քաղաքային բնակչությունը—17 %
  • Գրագիտությունը—տղամարդկանց 62,7 %-ը և կանանց 34,9 %-ը (ըստ 2001 թվականի մարդահամարի):

Մշակութա-էթնիկական Նեպալը ներկայացնում է իրենից հարյուրավոր ազգերի և կաստաների խառնուրդ: Կաստաների սահմանները, ինչպես կանոն, թափանցիկ են և որևէ կաստային սահմանի պատկանելիությունը կախված է նաև դիտորդի ընդունված ավանդույթներից: Նեպալի բնակչությունը խոսում է յոթանասուն տարբեր լեզուներով ու բարբառներով:

[խմբագրել] Ազգագրությունը

Նեպալի ժողովուրդները հիմնականում պատկանում են սինո-տիբեթյան (տիբեթո-բիրմայան խումբ) և հնդեվրոպոկան ընտանիքների խմբերին: Քիչ չեն այն ժողովուրդները, որոնք հանդիսանում են փախստականներ, նվաճողներ կամ վերաբնակներ: Բնակչության 49 %-ի մայրենի լեզուն է հանդիսանում նեպալերենը: Մյուս տարածված լեզուներից են մայթհին (12,4 %), բհոջպուրին (7,6 %), տհարուն (5,9 %), տամանգը (5,2 %), նևարին (3,6 %) և մագարին (3,4 %):

[խմբագրել] Կրոնը

Ըստ պաշտոնական տվյալների բնակչության 90 %-ը դավանում է հինդուիզմ: Ըստ անկախ հաշվարկների, հինդուիզմի կողմնակիցներ են նրանց միայն 70 %-ը կամ ավելի քիչ: Սա շեղում է այն պատճառով, որ կան բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ, որոնք, թեև պաշտոնապես հայտարարում են հավատարմություն հինդուիզմին, բայց իրականում ընդունում են կամ անիմիզմ, կամ բուդդայականություն: Այնուամենայնիվ, հինդուիզմը Նեպալի գերիշխող կրոնն է: Բնակչության 11 %-ը իրեն համարում է բուդդայական, հատկապես Մուստանգի թագավորությունում: Գոյություն ունեն նաև փոքրամասնություններ, որոնք դավանում են իսլամ, կիրանտ և պատկանում են առանձին անիմիստական հավատալիքների:

[խմբագրել] Նեպալի մասին նկարներ և լուսանկարներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով