Հարավային Ասիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՍԻԱ:ԿԼԻՄԱ:ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ...[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Ասիա.

Հարավային Ասիան, բնական մարզ Ասիայում. ընդգրկում է Հնդստան թերակղզին՝ մերձակա կղզիներով, Ինդոս-Գանգեսյան հարթավայրը և նրա լեռնային եզերապատումը (Հիմալայների, Հինդուկուշի հարավային լանջերը, Իրանական բարձրավանդակի հարավ-երևելայան եզրամասը)։ Տարածքը՝ 4,5 միլիոն կմ²։

Հարավային Ասիայի սահմաննների վերաբերյալ կան նաև այլ մոտեցումներ։ Երբեմ Հարավային Ասիայի մեջ են մտցնում Հարավարևելյան Ասիան։

Հարավային Ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է։ Ինդոսի հովիտը սանսկրիտ լեզվով անվանվել է Սինդհու, որը թեթև փոփոխությունից հետո դարձել է Հինդու, Հինդ։ Մոտավորապես 3500 տարի առաջ Սինդհու ներթափանցած արիացիներից փոխառվեց և ավելի զարգացվեց նրանց հավատը, որն անվանվեց հնդուականություն։ Հարավային Ասիայի պատմական դերը կապված է նաև բուդդայականության հետ։

  Պատմական երկարատև շփումների շնորհիվ հինդի լեզվի ազդեցությունը տարածվեց եվրոպական ժամանակակից լեզուների վրա, դրա հիման վրա էլ կազմվեց հնդեվրոպական լեզվաընտանիք։

Բնական պայմաններն ու ռեսուրսները։ Հարավային Ասիան բնական հսկայական տարբերությունների տարածաշրջանն է, որում առանձնանում է ֆիզիկաաշխարհագրական երեք գոտի. հյուսիսային՝ բարձրլեռնային, միջին՝ գետհովտային-դաշտավայրային և հարավային՝ թերակղազային-սարահարթային։

   Տարածաշրջանի արևմտյան մասում՝ Թար անապատում, տարեկան տեղումների քանակը նույնիսկ բավարար չէ հողագործության համար, ուստի հոը ոռոգվում է, մինչդեռ Բենգալիայում, ընդհակառակը, տեղումների քանակը այնքան մեծ է, որ դրա հետևանքով մշտապես լինում են ջրհեղեղներ։

    Հարավային Ասիայի ընդերքի հարստություններից առանձնանում են քարածուխը, երկաթի և մանգանի, քրոմի, տիտանի հանքաքարերը։

   Հարավային Ասայի մեծ մասում կլիման մերձհասարակածային մուսսոնային է՝ առատ տեղումներով։

Բնակչություն։ Բնակչության թվով խոշորագույն տարածաշրջանն է աշխարհում (1,6 մլրդ մարդ)։ Տարածաշրջանում կա երեք երկիր, որոնցից յուրաքանչյուրն ունի ավելի քան 100 մլն բնակիչ։

Տարածաշրջանի քաղաքներում բնակվում է ամբողջ բնակչության 36%-ը։

Հարավային Ասիայի մեջ մտնող պետությունները.