Պարթևաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պարթևստանից)
ParthianHorseman.jpg

Պարթևաստան[1] կամ Պարթևստան (Պարթևական թագավորություն կամ Պարթևական տերություն, պարսկերեն՝ پارتھا, կարդ.` Փառթհա), Կասպից ծովի հարավային և հարավ-արևելյան շրջաններում մ.թ.ա. 250թ. առաջացած պետություն, որի բնիկ ժողովուրդը` պարթևները մ.թ.ա. 3-2դդ. ընթացքում կարողացան իրենց տիրապետությանը ենթարկել Հնդկաստանից մինչև Միջագետք ընկած ընդարձակ տարածքները։ Թուլանալով Հռոմեական տերության հետ վարվող անընդմեջ պատերազմների ընթացքում՝ դադարել է գոյություն ունենալուց մ.թ. 220-ական թթ.՝ ընկնելով իրենց հպատակ պարսիկների ապստամբության արդյունքում։ Պարթևաստանն իր գոյության ընթացքում կառավարվում էր Արշակունի հարստության կողմից, որի մի ճյուղավորումը մ.թ. I դարում հաստատվում է նաև Հայոց գահի վրա։

Parthia 001ad.jpg

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 52։ ISBN 99941-56-03-9։ 

Տես նաև[խմբագրել]