Ֆերգանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
զբոսայգի Ֆերգանայում

Ֆերգանա (ուզբ.՝ Farg‘ona, Фарғона) մինչև 1910 թ.՝ Նոր Մարգելան, 1910-24 թթ.` Սկոբելև), քաղաք Ուզբեկստանում, 1938 թվականից Ֆերգանայի մարզի վարչական կենտրոնը։

Հիմնադրվել է 1876 թվականին: 1918-24 թթ. եղել է Թուրքմենստանի կազմում, 1924-ից՝ արդեն Ուզբեկստանի։

Գտնվում է Ֆերգանայի հովտի հարավային մասում։ 2012 թ. դրությամբ ունեցել է 350 000 բնակիչ: Մակերեսը կազմում է 70 կմ², միջին բարձրությունը ծովի մակարդակից` 580 մ։ Ունի երկաթուղային կայարան։ Ֆերգանան իր նշանակությամբ հանրապետության 2-րդ քաղաքն է մայրաքաղաք Տաշքենդից հետո։ Հիմնական ճյուղերն են քիմիկանա, թեթև շինանյութերի, սննդի արդյունաբերությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

պաշտոնական կայք

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png