Սրբազան Հռոմեական կայսրություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
||||
|
|
||||
| Քարտեզ | ||||
| Ընդհանուր տեղեկանք | ||||
| Մայրաքաղաք | Չուներ | |||
| Լեզու | Լատիներեն, գերմաներեն, իտալերեն | |||
| Կրոն | Քրիստոնեություն | |||
| Իշխանություն | ||||
| Պետական կարգ | Միապետություն | |||
| Պետության գլուխ | Կայսր | |||
| Պատմություն | ||||
| - Հիմնում | 962 | |||
| - Ավարտ | 1806 | |||
Սրբազան Հռոմեական կայսրություն ( 1512 թ-ից — Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն; լատ.՝ Sacrum Imperium Romanum Nationis Germanicæ; գերմ.՝ Heiliges Römisches Reich Deutscher Nation), պետական կազմավորում, որ գոյատևեց 962 թ-ից մինչև 1806 թ-ը և միավորելով Եվրոպայի մի մասը: Կայսրությունը` հզորության գագաթնակետին ներառում էր Գերմանիան, որը համարվում էր կայսրության միջուկը, հյուսիսային և միջին Իտալիան, Նիդերլանդները, Չեխիան, ինչպես նաև որոշ տարածքներ Ֆրանսիայում: Սկսած 1134 թ-ից ձևականորեն կազմված երեք թագավորություններից` Գերմանիայի թագավորություն, Իտալիայի թագավորություն և Բուրգունդիայի թագավորություն: 1135 թ-ին կայսրության կազմի մեջ մտավ Չեխիայի թագավորությունը: