Մարիա Թերեզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարիա Թերեզա (Maria Theresia, 1717-1780), ավստրիական թագուհի 1740 թվականից։ Հաջորդել է հորը՝ Կարլ 6-րդ-ին։ Մինչև 1765 թվականը կառավարել է ամուսնու (կայսր Ֆրանց 1-ին), իսկ 1765 թվականից՝ որդու (Իոսիֆ 2-րդ) հետ։ Պետության կենտրոնացումն ուժեղացնելու նպատակով անց է կացրել բարեփոխումներ (վարչական, մաքսային և այլն, հիմնել պետական խորհուրդ), հովանավորել է արդյունաբերության և առևտրի զարգացումը։ 1768 թվականին հրատարակել է նոր քրեական օրենսգիրք, 1776 թվականին վերացրել խոշտանգումները, ծեծը և այլն։ Յոթնամյա պատերազմում (1756-1763) չի կարողացել Պրուսիայից ետ գրավել Սիլեզիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png