Նյուրնբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նյուրնբերգ
Nürnberg
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
Nuremberg Frauen Lorenz Rathaus v Burg f n.jpg
Նյուրնբերգը ձմռանը
49°27′00″ հս. լ. 11°15′00″ ավ. ե. / 49.45° հս. լ. 11.25° աե. ե.
Երկիր Գերմանիա Գերմանիա
Հող Բավարիա
Ներքին բաժանում 7 քաղաքային շրջաններ
Քաղաքապետ Ուլրիխ Մալի
Առաջին հիշատակում 1040
Մակերես 186,38 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 309 մ
Խոսվող լեզուներ գերմաներեն
Բնակչություն 518 180 մարդ (2013)
Խտություն 2770 մարդ/կմ²
Ագլոմերացիա մոտավորապես 1 200 000
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ +49 (0)911
Փոստային ինդեքսներ 90001—90491
Ավտոմոբիլային կոդ N
Պաշտոնական կայք www.nuernberg.de
##Նյուրնբերգ (Գերմանիա)
Red pog.png
##Նյուրնբերգ (Բավարիա)
Red pog.png

Նյուրնբերգ (գերմ.՝ Nürnberg), քաղաք Գերմանիայում։ Տեղակայված է Բավարիայի կենտրոնական մասում, Պեգնից գետի մոտ։

Կա մի քանի վարկած, թե որտեղից է առաջացել Նյուրնբերգ անունը։ Ամենատարածված վարկածն այն է, որ այդ անունը առաջացել է «nor» բառից, որը թարգմանաբար նշանակում է «քարքարոտ ժայռ»։

Նյուրնբերգն աշխարհում հայտնի է իր Խաղալիքների թանգարանով։ Միջնադարում հենց Նյուրնբերգ քաղաքն էր համարվում խաղալիքների արտադրության կենտրոն։ Նյուրնբերգ քաղաքը հայտնի է նաև որպես Ադոլֆ Հիտլերի ամենասիրելի վայրերից մեկը։

Նյուրնբերգի կարևոր յուրահատկություններից է նաև Սուրբծննդյան շուկան։ Քաղաքի կենտրոնական հրապարակները լցվում են բազմաթիվ առևտրականներով ու կրպակներով և այդ տոնակատարությունը տևում է 3-4 շաբաթ՝ մինչև Սուրբ Ծնունդ։ Այդ ընթացքում Նյուրնբերգ են այցելում ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ։

Հետաքրքիր տվյալներ[խմբագրել]

1835 թվականի դեկտեմբերի 8-ին Նյուրնբերգից Ֆյուրտ երկաթգծով շարժվեց Գերմանիայում առաջին գնացքը։

Տես նաև[խմբագրել]