Ադոլֆ Հիտլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Հիտլեր

Ադոլֆ Հիտլեր (գերմաներեն՝ Adolf Hitler, Ապրիլ 20, 1889 - Ապրիլ 30, 1945), գերմանացի քաղաքական գործիչ, նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրներից մեկը, նացիոնալ-սոցիալիստական կուսակցության (գերմ.՝ Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei, NSDAP) առաջնորդը, Գերմանիայի կանցլերը (1933-1945) և բռնապետը (ֆյուրերը) 1934-1945թթ.։

Կենսագրություն[խմբագրել]

Ադոլֆ Հիտլերը ծնվել է 1889 թվականի ապրիլի 20-ին Ավստրո-Հունգարիայում։ Վաղ տարիքում ապրել է հասարակ կոշկակարի ընտանիքում։ 1913 թվականին տեղափոխվել է Մյունխեն, որտեղ ինքնակամ մտել է գերմանական բանակի կազմի մեջ։ Առաջին Համաշխարհային Պատերազմի սկզբին ունենալով եֆրեյտորի կոչում, մեկնել է արևմտյան ռազմաճակատ։ 1915 թվականին Սոմմեի ճակատամարտում վիրավորվել է և տեղափոխվել է հիվանդանոց։ Պատերազմի ժամանակ պարգևատրվել է 1 երկրորդ և 1 առաջին կարգի Երկաթյա խաչերով։ Մեծ ցնցում է ապրել իմանալով Գերմանիայի կապիտուլյացիայի մասին։

Առաջին Աշխարհամարտից հետո Հիտլերն ապրում էր սահմանին մոտ գտնվող շրջանում, որտեղ ծաղկում էր ապրում գերմանական նացիոնալիզմն ու շովինիզմը, որը հիմնականում ուղղված էր հարևան սլավոնների դեմ։ Գերմանական նացինալիստական միջավայրում ինքնստինքյան զարգանում էր սլավոնների (ինչպես նաև ֆրանսիացիների) նկատմանբ գերմանացիների ռասայական առավելության պատկերացումը։ Դա կապված էր համագերմանական գաղափարների հետ։ Հիտլերը հավատում էր գերմանական ազգի հզորությանը և նրանց հատուկ առաքելությանը, հիմնվելով 20-րդ դարի ռասայական գաղափարների վրա։ Նա ծայրահեղ ծանր է ապրել Գերմանիայի պարտությունը, դա ընդունելով որպես «դավաճանության» (հատկապես հրեաների հականացիոնալ գործողությունների) արդյունք։

Գերմանական Կայսրության պարտությունը պատերազմում և Նոյեմբերյան հեղափոխությունը 1918 թվականին Հիտլերը հաշվում էր դավաճանների հաղթանակող գերմանական բանակին «մեջքին ուղղված հարվածի» արդյունք։ 1918 թվականի վերջում նա վերադառնում է Մյունխեն և մտնում է Ռեյխսվերի՝ Գերմանիայի զինված ուժերի կազմի մեջ։ Կապիտան Է. Ոեմի երաշխավորմամբ Հիտլերը միանում է մյունխենյան «Գերմանական բանվորական պարտիային»։

Մանկություն[խմբագրել]

Հիտլերը մանուկ տարիներին

Ադոլֆ Հիտլերը ծվել է Բրաունաու-նա-Իննե քաղաքում, 1889 թ. ապրիլի 20-ին ժամը 18 անց 30 րոպեին «Ցում Պոմմեր» հիվանդանոցում։ 2 օրից նրա անունը կնքեցին Ադոլֆ։ Հիտլերը շատ նման էր իր մայրիկին։ Մայրիկը, որը նրան լույս աշխարհ էր բերել 29 տարեկանւմ, շատ էր սիրում փոքրիկ Ադոլֆին։ Մինչ այդ նա կորցրել էր 3 երեխաների։ Մինչև 1892 թ. Ընտանիքը 1892 թ. օգոստոսին տեղափոխվում Բրաունաուից Պասսաու։ 1894 թ. մարտի 24-ին ծնվում է եղբայրը՝ Էդմունդը, և Ադոլֆը որոշ ժամանակով դադարում է մնալ ընտանիքի ուշադրության կենտրոնում։ Ապրիլի մեկին հայրը նոր հրաման է ստանում Լինցում, բայց նրանք մի տարի էլ են մնում Պասսաուում, որպեսղի ճանապարհ չընկնեն նորածին երեխայի հետ։ 1895 թ. Ընտանիքը ժամանում է Լինց, բայց Ադոլֆի հայրը անսպասելիորեն դուրս է գալիս աշխատանքից առողջական պատճառներով։ Հուլիսին նրանք մեկնում են Գաֆելդ։ Ադոլֆը լավ էր սովորում և միայն բարձր գնահատականներ էր ստանում։ Իր առաջին դպրոցը, Ֆիշլգամում, որտեղ նա սովորել էր գրել և կարդալ, նա երբեք չի մոռանում։ 1939 թ. Նա գալիս է այդ դպրոց և նստում է իր նախկին նստատեղին, իսկ հետո գնում է դպրոցը։ 1896 թ. Հունվարի 21-ին ծնվում է Ադոլֆի քույրիկը՝ Պաուլան։ Ադոլֆը նրա հետ շատ կապված էր ամբողջ կյանքում և նրա մասին միշտ հոգ էր տանում։ 1896 թ. Ադոլֆը գնում է հին Լամբախայի կաթոլիկ եկեղեցական դպրոց, որտեղ մնում է մինչև 1898 թ. Գարնանը։ Այստեղ նա երգում է երգչախմբում և դառնում է հոգևորականի օգնական։ Այս եկեղեցում է Հիտլերը առաջին անգամ տեսնում սվաստիկան։ Այդ տարի մշտական վեճերի պատճառով տնից հեռանում է Ադոլֆի եղբայրը՝ Ալոիզը։ Ադոլֆը դառնում է հոր հոգատարության տակ գտնվող միակ զավակը, հայրը վախենում էր, որ նա կմեծանա ինչպես իր ավագ եղբայրը։ 1897 թ. Փետրվարին Ադոլֆի ընտանիքը տեղափոխվում է Լեոնդինգ։ Ադոլֆը երրորդ անգամ արդեն փոխում է դպրոցը։ Լեոնդիգի ազգային դպրոցը նա հաճախում է մինչև 1900 թ. Սեպտեմբերը։ Այդ նույն տարի մահանում է Էդմունդը, և Ադոլֆը դառնում է Կլառա Հիլտերի միակ որդին։ 1900 թ. Սեպտեմբերին ընդունվում է Լինցի պետական ռեալական դպրոց։ Այս դպրոցում նա սկսում է սովորել միայն այն առարկաները, որոնք ինքն էր ցանկանում, իսկ իրեն դուր էր գալիս միայն պատմությունը, աշխարհագրություն և նկարչություն։ Ուսման հանդեպ այդպիսի վերաբերմունքի պատճառով նա եկրորդ տարին մնում է ռեալական դպրոցի առաջին դասարանում։

Պատանեկություն[խմբագրել]

13 տարեկանում, երբ Ադոլֆը սովորում էր ռեալական դպրոցի 2-րդ դասարանում, հանկարծակի մահանում է հայրը՝ Ալոիսը։ Չնայած ամենօրյա վեճերին, Հիտլերը շատ էր սիրում հորը։ Մոր խնդրանքով Հիտլերը շարունակում է ուսումը և որոշում է դառնալ նկարիչ, ոչ թե պետական ծառայող ինչպես ցանկանում էր հայրը։ 1903-ի գարնանը Հիտլերը գնում է Լինցի հանրակացարան։ դպրոցի դասերին սկսել էր սակավ հաճախել։ Անգելան՝ Հիտլերի քույրը, 1903-ին ամուսնանում է և տանը մնում են Հիտլերը և իր քույրը՝ Պաուլան։ 1904-ին Հիտլերը դառնում է 15 տարեկան և ավարտում է Լինցի ռեալական դպրոցի 3-րդ դասարանը, մայիսի 22-ին կայանում է նրա խաչակնքումը,և այդ օրը նա առաջին անգամ իր կյանքում ֆիլմ է դիտում։ Նա չէր սիրում ֆրանսերենը և քիչ էր մնում այդ լեզվի պատճառով մնար նույն դասարանում։ Աշնանը նա վերաքննություն է տալիս և նա խոստանում է տեղափոխվել մեկ այլ դպրոց՝ ուսումը շարունակելու։ Սեպտեմբերին 1904 Հիտլերը, կատարում է իր խոստումը, և գալիս է Շտեյերի պետական ռեալական դպրոցը սովորելու չորրորդ դասարանում, և սովորում է մինչև 1905 սեպտեմբերը։ Շտեյրում, նա բնակվում է վաճառական Իգնաց Կամոգֆերի տանը։ 1905-ին Ադոլֆը ստանում է ավարտի չորրորդ դասարանի ավարտական վկայականը։ Շատ լավ է լինում միայն նկարչությունը և ֆիզկուլտուրան, իսկ գերմաներենը, ֆրանսերենը, մաթեմատիկան, սղագրությունը անբավարար, մնացածը՝ բավարար։ 1905-ի Հունիսի 21-ին, մայրը վաճառում Լեոնդինգի տունը և երեխաների հետ տեղափոխվում է երեխաներին Լինց, և բնակվում Հումբոլդտի, 31 հասցեով։ 1905-ի Աշնանը, Հիտլերը՝ մոր խնդրանքով կրկին գնում է դպրոց, որպեսզի ստանա չորրորդ դասարանի ամփոփաթերթիկը։ Բայց հետո նրա մոտ հայտնաբերում են թոքերի ծանր հիվանդություն և բժիշկը խորհուրդ է տալիս մորը հետաձգել առնվազն մեկ տարվա ուսումը, և առաջարկում է, որ հետագայում երբեք Չաշխատի գրասենյակում։ Ադոլֆի մայրը նրան հանում է դպրոցից, և տանում Շպիտալի բարեկամների մոտ։ Այստեղ նա շատ կաթ է խմում, շատ է ուտում և արագորեն ոտքի է կանգնում։ Շատ է նկարում մատիտով և ներկերով։ Մայրը, հետևելով բժշկի խորհրդին համաձայնում է, որ Ադոլֆը դպրոց գնալու փոխարեն հաճախումի Վիեննայի արվեստի ակադեմիան։ Քանի որ ընդունելության քննությունները ավարտվել էին, մինչև 1906-ի գարուն ոչինչ չի անում։ 1906-ի Մայիսին գնում է Վիեննա։ Այցելում է թանգարաններ և այլ գեղատեսիլ վայրեր։ Եվ այսպես, առանց քննություններին սպասելու հետաձգում է այն մինչև հաջորդ տարվա հունիս և վերադառնում Լինց։ Մայրը այդ ժամանակ արդեն ծանր հիվանդ էր։ Լինցում նա գրանցվում է գրադարանին, ստանում է (10.02.1906 մինչև 01.31.1907), դաշնամուրի դասեր, պարբերաբար գնում է թատրոն, նկարներ է նկարում, կրկնօրինակում էանվանի արվեստագետների նկարներր, գրում բանաստեղծություններ, գծագրում է շենքեր, կամուրջներ և քաղաքացիական շենքերի հատակագծեր։ Նա շատ է սիրել կարդալ։ 01/18/1907, մայրը վիրահատության է ենթարկվում (կրծքագեղձի քաղցկեղը)։ Սեպտեմբերին, երբ մոր առողջականը բարելավվում է, 18 ամյա Հիտլերը գնում է Վիեննա ընդունելության քննությանը մասնակցելու։ Նա շատ վստահ էր իրենց ունակություններին։ Առաջին փուլում Հիտլերը անցնում է, թեև 33 թեկնածուներ դուրս են մնում։ Երկրորդ փուլում Հիտլերը և 51 այլ թեկնածու չի անցնում։ քննությունների։ Այս տարի ակադեմիա է ընդունվել ընդամենը 28 մարդ դուրս է մնացել 113-ը։ 1907-ի Նոյեմբերին Հիտլերը վերադառնում է Լինց, և հոգ է տանում անբուժելի հիվանդ մորը. Նա ղեկավարում է տնային գործեչը, ստուգում է Պաուլայի դասերը, աշխատում է վարսավիր և այլն։ 21,12. 1907 թ մահանում է մայրը, և Դեկտեմբերի 23-ին Ադոլֆը մորը թաղում է հոր կողքին։ 1908-ի Փետրվարին Հիտլերը և Պաուլան ստանում են որբի կենսաթոշակ, Հիտլերը գնում է զույգերը. Թոշակից բացի, նա ստացել է հոր ժառանգության մի մասը, և շատ մեծ գումարներ՝ մորաքրոջ և մոր ժառանգությունից։ Բայց նա միշտ փորձել է թաքցնել իր ֆինանսական վիճակը։ Երբ սկսվում է պատերազմը նա անմիջապես խնդրագիր է հղում Լյուդվիգ III-ին, որպես ավստրիացի ծառայելու Բավարիայի գնդում։ Նա ընտրում է Բավարիայի 16-րդ պահեստազորային գունդը ։ Հոկտեմբեր 21, 1914 առանց բավարար նախապատրաստման, նա ուղարկվում է արևմտյան ռազմաճակատ։ Արդեն հոկտեմբերի 29-ին մասնակցում է Իզերի ճակատամարտում, իսկ 30.10 մինչև 24.11 Իպերօմի։ 1 Նոյեմբերի 1914 ստանում է եֆրեյտորի(կապրալ) կոչում։ 2 Դեկտեմբերի 1914 պարգևատրվել է երկաթեխաչիերկրորդկարգի։