Զալցբուրգ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Քաղաք
Զալցբուրգ
Salzburg
|
Զալցբուրգ (գերմ.՝ Salzburg, բառացի — «Աղի ամրոց»), քաղաք Ավստրիայի հյուսիսարևմտյան մասում, Զալցբուրգ երկրամասում: Այն Զալցբուրգի նահանգակենտրոնն է: Իր մեծությամբ Զալցբուրգը չորրորդն է Վիեննայից, Գրացից և Լինցից հետո: Զալցբուրգը մտցված է Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ: Զալցբուրգի հիմնադիրն է Սուրբ Ռուպերտը: Քաղաքում որոշակի գործունեություն են ծավալել Պարացելսը, Հերբերտ ֆոն Կարայանը, Ստեֆան Ցվայգը, Գեորգ Թրակլը: Զալցբուրգում է ծնվել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը:
Քույր քաղաքներ [խմբագրել]
Ռեյմս, Ֆրանսիա (1964)
Ատլանտա, ԱՄՆ (1967)
Վերոնա, Իտալիա (1973)
Լեոն, Նիկարագուա (1984)
Սինգիդա, Տանզանիա (1984)
Վիլնյուս, Լիտվա (1989)
Դրեզդեն, Գերմանիա (1991)
Կավասակի, Ճապոնիա (1992)
Մերանո, Իտալիա (2000)
Շանհայ, ՉԺՀ (2004)
Բեռն, Շվեյցարիա (2006)
Սան Ժուան դա Մադեյրա, Պորտուգալիա (2007)
Հղումներ [խմբագրել]
| Համաշխարհային ժառանգություն ՅՈՒՆԵՍԿՕ,№ 784 ռուս. • անգլ. |