Ավստրալիական ֆուտբոլ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրալիական ֆուտբոլ — թիմային խաղ, որի նպատակն է գնդակը անցկացնել մրցակցի դարպասից ներս։
Բովանդակություն |
[խմբագրել] Խաղադաշտը
Խաղադաշտը կարող է ունենալ 163,8x136,5 մ կամ 177,9x127,4 մ չափեր։
[խմբագրել] Գնդակը
Ձվաձև գնդակը կշռում է` 662-677 գրամ և ունի 28,24 սմ երկարություն, որի շրջագիծը հավասար է 74,53 սմ-ի, իսկ փոքր շրջագիծը` 32,25 սմ-ի։
[խմբագրել] Դարպասը
Դարպասը կազմված է 6 մետր բարձրություն ունեցող 4 ուղղահայաց ձողերից։
[խմբագրել] Կանոնները
Խաղը բաղկացած է 25 րոպեանոց 4 խաղամասերից։ Եթե գնդակը դարպասից ներս է մտնում երկու ներքին ձողերի միջից, ապա հարձակվողը թիմը ստանում է 6 միավոր, իսկ երբ ներքին և արտաքին ձողերի միջից` օ միավոր։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 45։