Նապոլեոն Բոնապարտ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման |
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիփեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Խնդրում ենք օգնել բարելավել այս հոդվածը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորվածությունը։ |
Բովանդակություն |
[խմբագրել] Մանկություն
Նապոլեոնը ծնվել է Այաչոյում Կորսիկա կղզում, որը երկար ժամանակ գտնվում էր Գենուեզյան հանրապետության տիրապետության տակ: 1755թ. Կորսիկան տապալեց Գենուեզյան իշխանությանը և այդ ժամանակվանից փաստորեն գոյատևում է ինչպես ինքնուրույն պետություն տեղի հողատիրոջ` Պասկուալե Պաուլիի ղեկավարությամբ, որի քարտուղարն է Նապոլեոնի հայրը: 1768թ. –ին Գենուեզյան հանրապետությունը իր իրավունքները Կորսիկայի նկատմամբ վաճառեց Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV - ին: 1769թ.-ի մայիսին Պոնտենուովոյի ճակատամարտում ֆրանսիական զորքը ջախջախեց Կորսիկայի ապստամբներին և Պաուլին արտագաղթեց Անգլիա: Նապոլեոնը ծնվեց այդ իրադարձություններից 3 ամիս անց: Պաուլոն մինչև 1790 ական թվականները մնում էր Նապոլեոնի կուռքը: Նապոլեոնը Կառլո Բոնապարտի և Լիտիցիա Ռամոլինոյի 13 երեխաներից երկրորդն էր, որոնցից 5-ը մահացել էին մանուկ հասակում: Ընտանիքը ազնվացեղ էր և ապրում էր կղզում 16-րդ դարի սկզբերից: Անկախ նրանից, որ Կորսիկայի սահմանադրության կազմողներից մեկն ինքն էր, նա ենթարկվեց Ֆրանսիային, որպեսզի հնարավորություն տան իր երեխաներին կրթություն ստանան Ֆրանսիայում: Դա օգնեց նրան հասնելու Ֆրանսիայի բարորությանը և 1791թ.-ին Կառլը ստացավ ասսեսորի պաշտոնը և դարձավ ազնվականների Կորսիկայի պառլամենտի ներկայացուցիչը Փարիզում:
[խմբագրել] Պատանեկություն
Ֆրանսիացիների հետ համագործակցության շնորհիվ Կառլո Բոնապարտին հաջողվեց այնպես անել, որ իր ավագ որդիները՝ Ժոզեֆը եւ Նապոլեոնը թ ագհավորական թոշակ ստանան: Երբ Ժոզեֆը պատրաստվում էր դառնալ քահանա, Նապոլեոնին սպասում էր զինվորական կարիերա: 1788թ. դեկտեմբերին տղաները հեռացան կղզուց և ընդունվեցիյն Օտյոնի քոլեջը, գլխավորապես ֆրանսերեն սովորելու համար, սակայն Նապոլեոնը իր ամբողջ կյանքում խոսում էր ակցենտով: Հաջորդ տարի Նապոլեոնը ընդունվեց Բրիենի կադետային դպրոց: Նապոլեոնը դպրոցում ընկերներ չուներ, քանի որ նա այդքան էլ հարուստ ընտանիքից չէր և կորսիկացի էր լցված հայրենասիրությամբ ու թշնամանքով էր վերաբերվում ֆրանսիացիներին:
Նապոլեոնը մեծ հաջողությունների հասավ մաթեմատիկայից և հումանիտար առարկաները դժվարությամբ էր սովորում: Նա շատ էր սիրում կարդալ տարբեր գրքեր աշխարհագրության, պատմության, ռազմավարության, ճանապարհորդության, մարտավարության և փիլիսոփայության մասին:
«Թագուհու վզնոցը» մրցույթում տարած հաղթանակի շնորհիվ Նապոլեոնն ընդունվեց կադետների Փարիզի թագավորական դպրոց: Նա այստեղ էլ ընկերներ չուներ:Այդ ժամանակ Նապոլեոնը արտակարգ էր սովորում, շատ էր կարդում և կազմում էր լայնածավալ կոնսպեկտներ, բայց այդպես էլ չկարողացավ տիրապետել գերմաներենին:
1785 թ. փետրվարի 14-ին մահանում է նրա հայրը և Նապոլեոնը իր վրա է վերցնում ընտանիքի հոգսը: Նույն տարում նա ժամանակից շուտ ավարտում է կադետների Փարիզի թագավորական դպրոցը և ուսումը շարունակում է Վալանսում արդեն լեյտենանտի կոչմամբ: 1788 թ. հունիսին նրան տեղափոխում են Օքսոն, որ օգնի մորը և զբաղվի 11-ամյա եղբոր Լուիի դաստիրակությամբ:
[խմբագրել] Ռազմական կարիերայի սկիզբը
1785 թ.-ին Նապոլեոնը ավարտում է Փարիզի զինվորական դպրոցը և գնում է բանակ պոռուչիկի աստիճանում: 1788թ.-ին նա ցանկանում էր ծառայության անցնել ռւսական բանակում որպես պոռուչիկ, բայց մերժվում է գեներալ-պոռուչիկ Զաբորովսկովի կողմից, որը ղեկավարում էր Թուրքիայի դեմ մղվող պատերազմին մասնակցող կամավորների բանակը: Նապոլեոնի խնդրագիրը ռուսական բանակ ներկայացնելուց մեկ ամիս առաջ արձակվել էր հրաման, որի համաձայն օտարերկրացիներին ծառայության ընդունելիս նրանց կոչումը իջնում է մեկ աստիճանով: Նապոլեոնը չհամաձայնվելով զայրացած դուրս է գալիս Զաբոռովսկու մոտից, ասելով, որ իր ծառայությունները կառաջարկի Պրուսիայի թագավորին և վերջինս իրեն կտա կապիտանի աստիճան: Եթե Նապոլեոնը ծառայության անցներ ռուսական բանակում գուցե Եվրոպայի և աշխարհի պատմությունն այլ կերպ դասավորվեր:
[խմբագրել] Արտաքին հղումներ