Առէջ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Առէջք (լատ.՝ Stamen), ծաղկի արական օրգանն է: Հասուն առէջքը մեծ մասամբ կազմված է փոշանոթից, կապից և առէջքաթելից: Փոշանոթը հաճախ կազմված է երկու զույգ փոշեպարկերից: Փոշանոթի ֆիզիոլոգիական ֆունկցիան այն է, որ նրա մեջ կատարվում է ծաղկափոշու զարգացումը և ձևավորումը:
Առէջքաթելն ունի վերնամաշկ կուտիկուլայով կամ առանց կուտիկուլայի: Հերձանցքներ նրա վրա սովորաբար չկան: Արդեն բաժակաթերթերում հերձանցքներ քիչ կան, իսկ մեզոֆիլը դիֆերենցված չէ:
Առաջացումը և կազմությունը [խմբագրել]
Առէջքն առաջանում է ծաղկակիր ընձյուղի աճման կոնի թմբիկից: Առէջքային մերիստեմատիկ սաղմնային թմբիկը սկզբում միանգամայն միատարր է, բայց նրա հետագա աճման ժամանակ դիֆերենցում է կատարվում: Հանդես է գալիս պրոկամբիալ խուրձը, որը սկիգբ է տալիս կապի միջով անցնող խրձին: Փոխադրող խուրձն ունի սպիրալային անոթներ և թույլ արտահայտված մաղանման խողովակներ։ Փոշանոթը կազմված է կապով միացած երկու փոշեպարկերից: Զարգացման առաջին ստադիայում նա ծածկված է վերնամաշկով որի արտաքին պատերը կուտինիզացված են, նրա պարունակությունը կազմում է պարենքիմային մեզոֆիլը, իսկ կենտրոնում անցնում է փոխադրող խուրձը:
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Առէջ կատեգորիայում։ |