Վաթերլոոյի ճակատամարտ
| Վաթեռլոոյի ճակատամարտ | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Յոթերորդ Կոալիցիայի Պատերազմ | |||||||||
«Վաթեռլոոյի ճակատամարտ», հեղինակ Ուիլյամ Սադլեր |
|||||||||
|
|||||||||
| Հակառակորդներ | |||||||||
| Յոթերորդ Կոալյիցիա: |
|||||||||
| Հրամանատարներ | |||||||||
| Կողմերի ուժեր | |||||||||
| 72,000 | 70,000 | ||||||||
| Ռազմական կորուստներ | |||||||||
| 32,000 | 23,000 | ||||||||
Վաթեռլոոյի ճակատամարտ, ճակատամարտ, որ տեղի է ունեցել Բրյուսելից 20 կմ հարավ գտնվող Վաթեռլոո բնակավայրի մոտ, Նապոլեոն Բոնապարտի բանակի (72.000 մարդ, 243 թնդանոթ) և անգլո-հոլանդա-պրուսական զորքերի (70.000 մարդ, 158 թնդանոթ) միջև, «Հարյուր օրվա» ժամանակաշրջանում: Հունիսի 18-ին Նապոլեոնի բանակը գրոհեց Վաթեռլոոյի մոտ դիրքավորված անգլո-հոլանդական զորքերի վրա: Ֆրանսիական զորքերի գրոհները ետ մղվեցին` նրանց պատճառելով մեծ կորուստներ: Մարտի թեժ պահին արևելքից մոտեցան պրուսական զորքերը, և ֆրանսիացիների աջ թևին նրանց հասցրած հարվածները վճռեցին ճակատամարտի ելքը: Ֆրանսիացիները դիմեցին փախուստի` կորցնելով 32.000 մարդ և ամբողջ հրետանին, դաշնակիցները` 23.000 մարդ: Այս ճակատամարտում կրած պարտության հետևանքով Նապոլեոնյան կայսրությունը վերջնականապես կործանվեց:
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |