Հասարակական փրկության կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հասարակական փրկության կոմիտե (ֆր.՝ Comité de salut public), Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանում Յակոբինյան դիկտատուրայի ղեկավար մարմին։ Ստեղծվել է 1793 թվականի ապրիլի 6-ին։ Նրան հանձնարարված էր հետևել մինիստրների գործունեությանը, արտակարգ պարագաներում ձեռնարկել պաշտպանական միջոցներ ներքին ու արտաքին թշնամիների դեմ։ Ընտրում էր Կոնվենտը։

1793 թվականի հուլիսի 27-ին կոմիտեի կազմում ընտրվեց Մ. Մաքսիմիլիան Ռոբեսպիերը, որը դարձավ Հասարակական փրկության կոմիտեի փաստական ղեկավարը։ Կոմիտեն իր ձեռքում կենտրոնացրեց երկրի պետական և քաղաքական գործունեության բոլոր բնագավառները, իրեն ենթարկեց պետական իշխանության, այդ թվում ռազմական մարմինները, դարձավ ներքին և արտաքին հակահեղափոխության դեմ ժողովրդական ուժերը կազմակերպող հեղափոխական ամենագործուն և հզոր կենտրոն։

Յակոբինյան դիկտատուրայի ճգնաժամը և Հասարակական փրկության կոմիտեում ներքին տարաձայնությունները, որոնք ի հայտ եկան 1794 թվականի գարնանը, հունիսին վերաճեցին բացահայտ պայքարի Մաքսիմիլիան Ռոբեսպիերի և նրա հակառակորդների միջև։ Տերմիդորյան հակահեղափոխական հեղաշրջումից (1794 թվականի հուլիս) հետո Հասարակական փրկության կոմիտեն զրկվեց նախկին իրավունքներից և կորցրեց իր նշանակությունը։ 1795 թվականի հոկտեմբերի 26-ին «111 տարվա սահմանադրության» ընդունմամբ դադարեց գոյություն ունենալուց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png