Կրիպտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրիպտե (հուն.՝ Κρυπτή` նվիրական տեղ, գաղտնարան)։

  1. Հին Հռոմում առհասարակ ստորգետնյա (կիսաստորգետնյա) թաղածածկ սենյակ տարբեր նպատակների համար (կրկեսի ախոռ, մառան)։ Նույնատիպ միջանցքները անվանվում էին կրիպտապորտիկ, որոնք վերևից ունենում էին լուսացույց երդիկներ:
  2. Վաղ քրիստոնեական կատակոմբներ և ստորգետնյա աղոթարաններ։
  3. Արևմտաեվրոպական, հիմնականում ռոմանական ճարտարապետության, կաթոլիկական եկեղեցիներում ստորգետնյա խորան, գլխավորապես տեղադրված ավագ խորանի տակ, պատվավոր թաղումների համար։ Նման կրիպտեները մի շարք դեպքերում օգտագործվում էին որպես աղոթարան Սուրբ Լեոնարդ եկեղեցու կրիպտեն (մոտ 1100, Կրակովի Վավել բլրի վրա) կամ լրացուցիչ եկեղեցի։ Հայկական ճարտարապետության մեջ կրիպտե են անվանում ավագ խորանի տակ տեղադրված թաղածածկ փոքր խորանները, ուր ըստ ավանդության թաղված է այն սուրբը (կամ նրա մասունքները), որի անվամբ է կոչվում եկեղեցին (էջմիածնում՝ Սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն, Օշականում՝ Մեսրոպ Մաշտոցը և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png