Հիպոլիտ Տեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպոլիտ Տենի դիմանկարը (գործ՝ Լեոն Բոնայի)

Հիպոլիտ Ադոլֆ Տեն (ֆրանսերեն՝ Hippolyte Adolphe Taine 1828թ. ապրիլի 21 - 1893թ. մարտի 5) - ֆրանսիացի փիլիսոփա, գրող, գեղագետ, գրաքննադատ, պատմաբան։ Նատուրալիզմի գեղագիտական տեսության և կուլտուր-պատմական դպրոցի հիմնադիրը։

Բովանդակություն

[խմբագրել] Հայացքները

Հայացքները ձևավորվել են ֆրանսիական և անգլիական պոզիտիվիզմի ազդեցությամբ։ «Գեղարվեստի փիլիսոփայություն» երկում առաջին անգամ փորձել է սոցիոլոգիան կիրառել արվեստի ուսումնասիրության մեջ։ Գեղարվեստական ստեղծագործությունը ըստ Տենի ծնվում է երեք հիմնական գործոններից՝ «ռասա», բնական միջավայր և «պատմական պահ», որոնք ստեղծում են տվյալ դարաշրջանի «բարոյական ջերմաստիճանը», «մտքերի վիճակը»։ Գիտական հետազոտության խնդիրը Տենը համարել է «դրական փաստերի» շարադրումը և «այդ փաստերի առաջացման» ուսումնասիրությունը։ Եթե Տենի գեղագիտությանը բնորոշ է որոշ պատմական մոտեցում, ապա պատմության վերաբերյալ նրա հայացքներում իշխում է մետաֆիզիկան և իդեալիզմը։ [1]

Հիմնադիրն է նատուրալիզմի` իբրև գրական-գեղարվեստական ուղղության տեսության, այլև` «մշակութա-պատմական» դպրոցի, որ համաշխարհային նշանակություն է ստացել։ Ըստ Տենի համադրույթի, գրականության զարգացումը պայմանավորված է երեք «նախնական ուժերի»` «ցեղի», «միջավայրի» և «պահի» ներգործությամբ։[2]

[խմբագրել] Ստեղծագործություններ

  • «Քննադատական փորձեր» 1858 թ.
  • «Անգլիական գրականության պատմություն» 1863-1864 թթ.
  • «Էյուդներ Օնորե դը Բալզակի մասին» 1858 թ.
  • «Էյուդներ Ստենդալի մասին» 1864 թ.
  • «Ժամանակակից Ֆրանսիայի առաջացումը» 1865 թ.
  • «Գեղարվեստի փիլիսոփայություն» 1865-1869 թթ. (հայերեն հրատարակ. 1936 թ.)
  • «Մտքի և ճանաչողության մասին» (1870)

[խմբագրել] Իպոլիտ Տենը հայերեն

1936-ին Եղիշե Չարենցի խմբագրությամբ հրատարակվել է Իպոլիտ Տենի «Գեղագիտության փիլիսոփայությունը» աշխատությունը։ Գրքում թարգմանչի անունը, և թե որ լեզվից է թարգմանված, նշված չէ։ Կա կարծիք, որ թարգմանիչը աքսորված կամ գնդակահարված է եղել, որի համար նրա անունը արգելվել է հրապարակել։

[խմբագրել] Հղումներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան
  2. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց, էջ 483. 

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով