Կոնդորսե լիցեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնդորսե լիցեյ
ֆր.՝ lycée Condorcet
Քարտեզ
Քարտեզ
Տեսակլիցեյ
Հիմնադրված է1803
Անվանված էՄարի Ժան Անտուան Նիկոլա դը Կոնդորսե
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունԻլ-դը-Ֆրանս
Կայքlyc-condorcet.scola.ac-paris.fr

Կոնդորսե լիցեյ (ֆր.՝ Lycée Condorcet), փարիզյան ամենահին և լավագույն չորս լիցեյներից մեկը։ Գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 9-րդ շրջանում (Սենի աջ ափին)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվել է 1803 թվականին[2] կապուցինների նախկին վանքի շենքում, որը կառուցվել է 1780-ական թվականներին և 1789 թվականին դարձել ազգային ժառանգություն։ Այն կոչվել է Բոնապարտների, Բուրբոնների և այլոց անուններով, 1883 թվականին ստացել է ներկայիս անվանումը՝ ի պատիվ ֆրանսիացի գիտնական, փիլիսոփա և քաղաքական գործիչ Նիկոլա դը Կոնդորսեի[3]։

Այլ հայտնի լիցեյների հետ համեմատած՝ Կոնդորսե լիցեյը փոքր է. այնտեղ սովորում է 500 լիցեիստ և 500 նախապատրաստական դասարանների ուսանող։ Առաջիններից էր, որ սկսեց ընդունել աշակերտուհիների։

Լիցեյի դասախոսների և շրջանավարտների թվում կան Ֆրանսիայի վերջին երկու դարերի շատ նշանավոր մարդիկ[4]։

Հայտնի դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիցեյը հիշատակվել է Էմիլ Զոլայի «Կյուրե», Անդրե Ժիդի «Դրամանենգեր», Ժան Կոկտոյի «Սարսափելի երեխաներ» վեպերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Victor Chauvin, p. 85
  3. Méthodologie du classement national des lycées français
  4. Académie de Paris. «Collège Condorcet». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնդորսե լիցեյ» հոդվածին։