Անդրե Ժիդ
Անդրե Ժիդ (ֆրանսերեն Andre Gide, 1869, նոյեմբեր 22 - 1951, փետրվար 19) - ֆրանսիացի գրող, դրամատուրգ, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1947):
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրությունը
Անդրե Ժիդը ծնվել է Փարիզում։ Տասնմեկ տարեկանում զրկվելով հորից, Ժիդը` ստանում է խստաշունչ մոր դաստիարակությունը։ Ուսանում է Մոնպելյեի ալզասյան լիցեյում։ Տասնհինգ տարեկանից մաքրեմաքուր զգացմունքներով կապվում է զարմուհու` Մադլեն Ռոնդոյի հետ։ Այս զգացմունքները արտահայտում է «Անդրե Վալտերի տետրերը» (1891) և «Անդրե Վալտերի բանաստեղծությունները» (1892) արձակ բանաստեղծությունների ժողովածուներում։
Այնուհետև ծանոթանում է Պոլ Վալերիի և Ստեֆան Մալարմեի հետ, հաճախում Հերիդայի հյուրասրահ, որտեղ հավաքվում էին պառնասականները։ Այստեղ որոշում է դառնալ սիմվոլիստական վեպի հայրը, ինչպես Մալարմեն` պոեզիայում, իսկ Մորիս Մետերլինկը` թատրոնում։ Գրում է «Տրակտատ Նարգիզի մասին» (1893) էսսեն։
Քսանչորս տարեկանում մեկնում է Ալժիր, ապա Թունիս` թոքախտից ապաքինվելու։ Նրան ուղեկցում է նկարիչ Պոլ Լորանսը։
1895-ին մոր մահից հետո ամուսնանում է Մադլեն Ռոնդոյի հետ և նրա հետ կրկին մեկնում Աֆրիկա։ Նույն թվին հրատարակում է «Խրուտներ» սոտին, որը Պոլ Կլոդելի կարծիքով ամենամբողջական փաստաթուղթն է 1885 - 1890 թթ. փարիզյան գրական աշխարհի մասին։ Միաժամանակ աշխատում է «Երկրային կերակուրներ» քնարական գործի վրա, որը հրատարակվում է 1897-ին։ Այս գործը մեծ ազդեցություն է ունենում երիտասարդ մի քանի սերունդների վրա։
1909-ին Կոպոյի և Շլեմբերժեի հետ միասին հիմնում է «Նուվել ռըվյու ֆրանսեզ» գրական հանդեսը, որտեղ նույն թվականին լույս է ընծայում «Նեղ դուռը»։
1914-ին հրատարակում է «Վատիկանի նկողները» սոտին, որը կարելի է նաև վեպ համարել։ Սրան հաջորդում է «Հովվերգական սիմֆոնիա» սիմվոլիստական վիպակը, ապա` «Եթե հատիկը չմեռնի» (1920) ինքնակենսագրական պատմվածքը։ Ժիդի միակ վեպը` «Դրամանանենգները» (1925) մի բարդ վեպ է, ուր նա անդրադառնում է գրականության ստեղծման խնդրին։
Ժիդը Աֆրիկայում ճանապարորդելուց հետո հանդես է գալիս գաղութատիրության չարաշահումների դեմ «Ճանապարհորդություն Կոնգոյում» (1927) և «Վերադարձ Չադից» (1928)։ 1931-ին հրատարակում է «Էդիպ» թատերգությունը։
Այնուհետև ընդունվում է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1936-ի հուլիսին ճանապարհորդում է ԽՍՀՄ-ում։ ՈՒղևորությունից վերադառնում է ամբողջովին հիասթափված և գրում «Վերադարձ ԽՍՀՄ»-ից (1936)։ Կոմունիստներն այս գործի համար չներեցին նրան։
1938-ին մահանում է կինը։ Երկրորդ աշխարհամարտի նախօրեյին Ժիդը տպագրում է իր գիտակցական կյանքի հիսուն տարիները` «Օրագրեր» (1898-1939)։ Պատերազմի տարիներին գերմանացիների կողմից աքսորվում է Թունիս։ 1946-ին տպագրվում է «Թեսևս» դրաման։
1947-ին արժանանում է Նոբելյան մրցանակ։ 1950-ին գրական աշխարհը մի վերջին անգամ ողջունում է մեծանուն գրողին, դիտելով Կոմեդի-Ֆրանսեզի բեմադրած «Վատիկանի նկուղները»։ Մահկանացուն կնքել է 1951-ին։[1]
[խմբագրել] Ստեղծագործություններ ցանկ
[խմբագրել] Բանաստեղծական ժողովածուները
- Անդրե Վալտերի տետրերը
- Անդրե Վալտերի բանաստեղծությունները
- Երկրային կերակուրներ
- Նոր երկրային կերակուրներ
- Ամինտաս
[խմբագրել] Սոտիներ
[խմբագրել] Պատմվածքներ
- Նեղ դուռը
- Իզաբել
- Բարոյազուրկը
- Հովվերգական սիմֆոնիա
- Կանանց դպրոցը
- Ռոբեր
- Ժընևև
- Թեսևս
[խմբագրել] Վեպ
- Դրամանենգները
[խմբագրել] Թատերերգություններ
[խմբագրել] Այլ գործեր
- ՈՒրիենի ճանապարհորդությունը
- Անառակ որդու վերադարձը
- Եթե հատիկը չի մեռնում
- Տրակտատ Նարգիզի մասին
- Ճանապարհորդություն Կոնգոյում
- Վերադարձ Չադից
- Կորիդոն
- Դոստոևսկի
- Վերադարձ ԽՍՀՄ-ից
- Օսկար Ուայլդ
- Պատրվակներ
- Օրագիր (1889-1939)
- Օրագիր (1939-1949)
[խմբագրել] Նամակգրություն
- Պոլ Կլոդելի հետ (1899-1926)
- Պոլ Վալերիի հետ (1890-1942)
- Անդրե Սուարեսի հետ (1908-1920)
- Ֆրանսուա Մորիակի հետ (1912-1950)
- Ռոժե Մարտեն դյու Գարի հետ (1913-1951):[2]