Ջորջ Բեռնարդ Շոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Բեռնարդ Շոու
George Bernard Shaw
George bernard shaw.jpg
դրամատուրգ, թատերական քննադատ
Ծնվել է հուլիսի 26, 1856
Ծննդավայր Գոլբլին
(Միացյալ թագավորություն)
Մահացել է նոյեմբերի 2, 1950
Մահվան վայր Այոթ-Սենթ-Լորենս
(Միացյալ թագավորություն)
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ազգություն իռլանդացի
Պարգևներ և
մրցանակներ՝
Նոբելյան մրցանակ (1925),
Օսկար (1938)
Ստորագրություն George Bernard Shaw signature.svg

Ջորջ Բեռնարդ Շոու (անգլ.՝ George Bernard Shaw, հուլիսի 26, 1856, Գոլբլին – նոյեմբերի 2, 1950, Այոթ-Սենթ-Լորենս), իռլանդական ծագումով, անգլիացի դրամատուրգ։ Նոբելյան մրցանակակիր (1925Դուբլինում դպրոցն ավարտելուց (1871) հետո 1876 թվականին տեղափոխվել է Լոնդոն, զբաղվել ժուռնալիստիկայով և գրականությամբ, եղել երաժշտական ու թատերական քննադատ։

Ստեղծագործություններ[խմբագրել]

19-րդ դար[խմբագրել]

Ստեղծագործական մեթոդի գերադասած ձևը պարադոքսն է։ Առաջին իսկ պիեսը («Այրի տղամարդու տները», 1892) աղմկոտ վիճաբանության առիթ է տվել և հաջողություն չի ունեցել այնպես, ինչպես և դրան հաջորդած «Սրտեր նվաճող տղամարդը» (1893) պիեսը։ «Տիկին Ուորնի մասնագիտությունը» (1894), որ քննարկման է դնում պոռնկության թեման, առաջին անգամ բեմադրվել է Անգլիայում, 1907 թվականին։ Բեմադրության հետ կապված դժվարությունները Շոուին հարկադրել են հրատարակելու իր պիեսները (մամուլը նախնական գրաքննչության չէր ենթարկվում)։ Վերոհիշյալ գործերը կազմել են «Տհաճ պիեսներ» (1898) ժողովածուն, նույն թվականին լույս է տեսել երկրորդ շարքը՝ «Հաճելի պիեսներ»-ը. «Զենք և մարդ» (1894), «Կանդիդա» (1894), «Ճակատագրի ընտրյալը» (1895), «Կապրենք՝ կտեսնենք» (1895)։ Հաջորդ շարքի վերնադիրն է «Երեք պիես՝ պուրիտանների համար» (1901), որի մեջ մտնում են «Սատանայի աշակերտը» (1896–1897), «Կեսարը և Կլեոպատրան» (1898), «Կապիտան Բրասբաունդի վարմունքը» (1899) պիեսները։

20-րդ դար[խմբագրել]

Շոուն, որ ժամանակակից «գաղափարների դրամայի» ստեղծողներից է, մտցրել է բանավեճ-պիեսի տեսակը, որտեղ կարծիքների, թշնամական գաղափարախոսությունների բախումն առաջադրում է հասարակական ու անձնական բարոյականության սուր խնդիրներ։ «Մարդը և գերմարդը» (1901–1903), որը, Շոուի բնորոշմամբ, «Կատակերգություն և փիլիսոփայություն է», փոխակերպում է Դոն Ժուանի ավանդական թեման, հերոսին հետապնդում է կինը։ «Դոն Ժուանը դժոխքում» դրվագում սատանայի բերանով խստորեն քննադատված են կապիտալիստական քաղաքակրթության արատները։ «Ջոն Բուլի մյուս կղզին» (1904) պիեսը երկու գլխավոր հերոսների կերպարով հակադրում է ոչ միայն ազգային տիպերը (իռլանդացուն և անգլիացուն), այլև համապատասխանաբար՝ «ռոմանտիկին» ու «ռեալիստին»։ «Մայոր Բարբարան» (1905) բուրժուական բարեգործության քննադատությունն է։ Հիշյալ պիեսում Շոուն հայտնում է այն միտքը, որ բուրժուական բռնությանը պետք է հակադրել սոցիալական առաջընթացին ու արդարությանը ծառայող ուժը։ Այս պիեսները Շոուի դրամատուրգիայի բարձրակետն են։ Նույնիսկ մասնավոր հարցերի լուծման մեջ Շոուն մնում է հույժ սոցիալական դրամատուրգ։ «Բժշկի երկընտրանքը» (1906) ցույց է տալիս, թե բուրժուական պայմաններում ինչպես է բժշկությունը կորցնում իր մարդասիրական բնույթը. «Անդրոկլեսն ու առյուծը» (1913) քննադատում է դոգմատիկ քրիստոնեությունը։ Ընտանիքի, ամուսնության, դաստիարակության հարցերին են նվիրված «Ամուսնություն» (1908), «Մեզալյանս» (1910), «Ֆաննիի առաջին պիեսը» (1911) դրամատիկական գործերը։ «Բլանկո Պոսնետի դիմակազերծումը» (1909) մերկացնում է քաղքենիների կեղծ բարեպաշտությունը։ «Պիգմալիոն»-ը (1913), դեմ առ դեմ հանելով խոսքի կուլտուրայի և հոգևոր ընդհանուր զարգացման խնդիրները, ի հայտ է բերում ցածր խավի աղջկա բարոյական գերազանցությունը արտաքուստ բարեկիրթ, հնչյունաբանության արիստոկրատ պրոֆեսորի նկատմամբ։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությանը Շոուն արձագանքել է «Աննայանսկան, բոլշևիկյան կայսրուհին» (1918) գրոտեսկային ֆարսով, որտեղ ամենայն որոշակիությամբ արտահայտվել է հասարակությունը վերափոխելու նպատակով բռնության միջոցներ գործադրելու օգտին։ Անտոն Չեխովի ազդեցությամբ գրված «Տուն, որտեղ սրտեր են փշրվում» (1913–1919) պիեսում Շոուն բացահայտում է տիրապետող դասակարգի պորտաբուծությունը, ցույց տալիս, որ նա կորցրել է հոգևոր արժեքները, որ ջնջվել է նրա խառնվածքի անհատականությունը։ «Ետ դեպի Մաֆուսաիլը» (1918–1920)՝ միասնական ֆաբուլայով չշաղկապված «մետաբիոլոգիական» այդ հնգամաս դրաման երկարակյացների աշխարհի արտասովոր երազանքն է։ «Սուրբ Իոհաննան» (1923) Շոուի միակ ողբերգությունն է։ «Խնձորով լի սայլակը» (1929), «Վատ է, բայց ճիշտ է» (1931), «Միամիտը՝ եկած անակնկալ կղզիներից» (1934), «Ժնև» (1938), «Բարի Կառլոս թագավորի երջանիկ օրերին» (1939), «Միլիոնատիրուհին» (1936) պիեսներում հայտնվում է այն միտքը, որ կապիտալիստական հասարակարգը մտել է փակուղի և բուրժուական դեմոկրատիան սուր ճգնաժամ է ապրում, դատապարտվում է ֆաշիզմը («Ժնև»)։ 1931 թվականին Շոուն այցելել է ՍՍՀՄ։ Հրապարակախոսի մարտական ոգին նրա ելույթներում զգացվել է մինչև խոր ծերություն։ Շոուի վերջին պիեսներն են «Բայանթի միլիարդները» (1948) և «Հորինված հեքիաթներ»-ը (1950

Բեմականացումներ[խմբագրել]

Անգլիական բեմերում դժվարությամբ ընդունված Շոուի դրամատուրգիան լայն ճանաչում է գտել աշխարհում և դարձել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի աշխարհի շատ թատրոնների խաղացանկը։ Հայ թատրոն մուտք են գործել 20-րդ դարի սկգբներից։ Հայաստանի բեմերում բազմիցս ներկայացվել են «Սատանայի աշակերտը», «Մարդը և զենքը» («Շոկոլադ ուտող զինվորը» վերտառությամբ), «Պիգմալիոն», հայկական հեռուստատեսությամբ՝ «Առնետների թուխ տիկինը» պիեսները։

Մրցանակներ[խմբագրել]

Բեռնարդ Շոուն միակ մարդն է, որ արժանացել է թե Նոբելյան մրցանակի (1925 թվականին, «Սստեղծագործության համար, որը տոգորված է մարդասիրությամբ և իդեալիզմով, ցայտուն երգիծանքով, որը հաճախ զուգորդվում բացառիկ բանաստեղծական գեղեցկությամբ») և 1938 թվականին Օսկար կինոմրցանակի Պիգմալիոն կինոնկարի սցենարի համար։

Շոուն հրաժարվել է Նոբելյան մրցանակի դրամական մասից, թեև դափնեկրի մեդալը ընդունել է։

Երկեր[խմբագրել]

  • The Sandard Ediion of he Works of B. Shaw, v. 1 - 36» L., 1931 - 50; Полн. собр. соч., т. 1 - 10?М., 1910-1911 (անգլերեն)
  • Избр. произв., т. 1 - 2, М., 1956; О драме и театре, М., 1963 (ռուսերեն)
  • О музыке и музыкантах, М., 1965; Письма, М., 1971 (ռուսերեն)
  • Новеллы, М., 1971. Գրկ. Ромм А., Дж. Б. Шоу, Л. - М., 1965 (ռուսերեն)
  • Пирсон X., Б. Шоу, М., 1972 (ռուսերեն)
  • Бернард Шоу, Библиографический указатель к 100-летию со дня рождения, М., 1956. (ռուսերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png