Ուիլյամ Ֆոլքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ուիլյամ Ֆոլքներ

William Faulkner 01 KMJ.jpg
Ֆոլքները 1954-ին, լուսանկարված Կառլ Վան Վեխտենի կողմից

Ծնվել է 1897 թ., սեպտեմբերի 25 (1897-09-25)
Նյու Ալբանի, Միսիսիպի, ԱՄՆ
Մահացել է հուլիսի 6, 1962 (64 տարեկան)
Բայհալիա, Միսիսիպի, ԱՄՆ
Մասնագիտություն վեպերի և կարճ պատմվածքների գրող
Գրական ոճեր Հարավային Գոթական (Southern Gothic)
Գրական շարժումներ Մոդեռնիզմ, Գիտակցության հոսանք
Նշանակալի պարգևներ գրականության Նոբելյան մրցանակ, 1949
Ամուսին(ներ) Էստել Օլդհեմ

Ուիլյամ Քաթբերթ Ֆոլքներ (1897թ. սեպտեմբերի 25, Նյու-Օլբենի, Միսսիսիպի նահանգ, ԱՄՆ -1962թ. հուլիսի 6), ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1949)։ Հռչակ է ձեռք բերել իր վեպերի և կարճ պատվածքների շնորհիվ։ Երբեմն գրում էր սցենարներ, տպագրվել են իր բանաստեղծությունները։

Չնահած այն բանին, որ Ֆոլքների աշխտանքները տպագրվում էին 1920-ականներից, գրողը համեմատաբար անհայտ էր, մինչև 1949 գրականության Նոբելյան մրցանակ ստանալը։ Դրանից հետո, նրան հաճախ էին հիշատակում, որպես Ամերիկյան գրականության ամենակարևոր անձերից մեկին [1]։

«Շառաչ և ցասում»-ը Ֆոլքների վեպն է, լույս է տեսել 1929-ին։ Վեպի անվանումը վերցված էր շեքսպիրյան «Մակբեթից»։ Այն Ֆոլքների չորրորդ վեպն է, երկար ժամանակ կոմերցիոն հաջողություն չէր ունենում, հայտնի է դարձել միայն լույս տեսնելուց երկու տարի անց՝ Ֆոլքների մյուս վեպի տպագրումից հետո, բայց առաջին 16 տարիների ընթացքում տպագրվեց միայն 3000 տպաքանակով։ Այն ժամանակ, երբ Ֆոլքներն արժանացավ Նոբելյան մրցանակի, վեպն արդեն ստացել էր ժամանակակից գրականության դասականի վարկանիշ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. New York Times, 2006 հոկտեմբերի 12