Թոմաս Սթեռնս Էլիոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Սթեռնս Էլիոթ

Թոմաս Սթեռնս Էլիոթ (Thomas Stearns Eliot, 1888, սեպտեմբերի 26 - 1965, հունվարի 4) - անգլո-ամերիկյան բանաստեղծ, արվեստի տսաբան, մշակույթի պատմաբան։

Հրատարակել է բանաստեղծությունների, պոեմների, ու չափածո դրամաների ժողովածուներ։

Տեսական աշխատություններից ուշագրավ են «Պոեզիայի նպատակը և քննադատության նպատակը» (1933), «Բանաստեղծների ու բանաստեղծության մասին» (1957) գրքերը, որոնք նպաստել են «նոր քննադատության» մեթոդաբանության ձևավորմանը։ Նա եղել է նոր դասական սկզբունքների կողմնակից և հանդես է եկել պոեզիայի մեջ հուզական-անձնական, ռոմանտիկական տարրի վերացման և արվեստագետին վերանձնական ռացիոնալ սկզբունքին, գրական խիստ ավանդույթին ենթարկելու օգտին։[1]


[խմբագրել] Աղբյուրներ

  1. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց, էջ 468. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով