Գիլբերտ Կիտ Չեսթերտոն
Գիլբերտ Կիտ Չեսթերտոն (անգլերեն՝ Gilbert Keith Chesterton; 1874—1936) — անգլիացի բանաստեղծ, արձակագիր, դետեկտիվ ստեղծագործությունների գրող, գրաքննադատ, լրագրող և էսսեիստ: Աչքի է ընկել իրս հստակ արտահայտված հակաիմպերիալիստական հայացքներով, հանդես է եկել անգլո-բուրական պատերազմի դեմ, եղել է իննդուստրիալացման և իշխանության կենտրոնացման միտումների ընդդիմախոս: Իր բանաստեղծություններում (Ընտիր պոեմներ, 1933) գովվերգել է «անգլիականությունը», ավանդական արժեքները: Նրա վեպերը` «Նոթինգ Հիլի Նապոլեոնը» (The Napoleon of Notting Hill, 1904), «Մարդ, որ եղել էր Հինգշաբթի» (The Man Who Was Thursday, 1908), խիզախ քաղաքական ֆանտազիաներ են` նախաինդուստրիալ աշխարհի ձոն: 1911թ. գրած «Հայր Բրաունի անմեղությունը» երկով սկսել է դետեկտիվ պատմվածքների շարք, որի հերոսը չարի էությանը խորաթափանց և այդ միջոցով բարդ առեղծվածներ լուծելու տաղանդով օգտված համեստ կաթոլիկ հոգևորական է: Չեսթերտոնն ինքը ընդունել է կաթոլիկություն 1922թ.:
Գրել է նաև ուսումնասիրություններ Չարլզ Դիքենսի (Charles Dickens, 1906), Ռոբերտ Բրաունինգի (Robert Browning, 1903), Բերնարդ Շոուի George Bernard Shaw, 1909) , Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի (Robert Louis Stevenson, 1927) Ուիլյամ Բլեյքի և Ջեֆրի Չոսերի (Chaucer, 1932) մասին: Քրիստոնեական ջատագովական գրվածքներից են` «Սուրբ Ֆրանցիսկ Ասիզացի» (St. Francis of Assisi, 1923), «Ս. Թովմաս Աքվինացի» (St. Thomas Aquinas, 1933) կենսագրությունները, «Հավերժ մարդ» (The Everlasting Man, 1925), «Հերետիկոսներ» (1905), «Օրթոդոքսիա» (Ortodoxy, 1908) էսսների ժողովածուները և այլն:
[խմբագրել] Աղբյուրներ
- Ian Ousby, Cambridge paperback guide to English literature, 1996.