Սեմյուել Ջոնսոն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմյուել Ջոնսոն (անգլերեն` Samuel Johnson, 1709, սեպտեմբերի 19 - 1784, դեկտեմբերի 13) - անգլիացի արձակագիր, բառարանագիր, գրական քննադատ:
Գրել է «Ռասսելաս հաբեշական իշխանը» (1759) վեպը, «Իրինա» ողբերգությունը (1749), «Մարդկային ցանկությունների ունայնությունը» (1749) սատիրան, «Անգլիայի առավել նշանավոր պոետների կենսագրականները» (1779-1781) և այլն:
Ժամանակին այնքան մեծ համբավ է ունեցել, որ նրա անունով են կոչել մի ամբողջ «դարաշրջան»: Նա հրաժարվել է կլասիցիզմի գեղագիտական սկզբունքներից` հաստատելով լուսավորական ռեալիզմի հիմքերը:[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց, էջ 463-464.
[խմբագրել] Արտաքին հղումներ
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝