Կլասիցիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կլասիցիզմ (ֆր.՝ classicisme, լատ.՝ classicus, կրթված), 17-19-րդ դարերի Եվրոպական արվեստում գեղարվեստական ոճ և էսթետիկական ուղղություն։ Կլասիցիզմի հիմքում ընկած են ռացիոնալիզմի մտքերը։ Կլասիցիզմի հիմքում ընկած է հավիտենականությունը։ Զարգացել է 17-րդ դարում։ Նրանց Տեսաբանն է Նիկոլլա Բուալլոն, ով գրում է «Արվեստ Քերտողության» կամ «Պոետիկա» գիրքը։ Այդ գրքի մեջ նա շարադրել է կլասիցիզմի դրույթները։ Կլասիցիզմը դոգմատիկ գրական ուղղություն էր։ 18դ. կլասիցիզմը թափանցեց Հայաստան։ Հայ կլասիկները Մխիթարյան հայրերն էին։ Ֆրանսիական կլասիցիզմը պաշտպանում էր բացարձակ միապետության գաղափարը։ Կլացիզմի դրույթներն էին

  1. Թեմա
  2. Հերոս
  3. Լեզու
  4. Ժանր

Կլասցիստների ստեղծագործության թեման միայն հայրենասիրությունն էր։ Հերոսը անպայման հունահռոմեկան ողբերգուների (Էվրիպիդես, Սոփոկլես, Էսկիլես) հերոսներից էին կամ թագավորական ընտանիքի անդամներից։ Լեզուն պարտադիր գրաբարն էր։ Կլասիցիզմի ժանրերից է քնարականը և էլեգիան։ Բուալլոն գրել էր «Երեքի միասնության» օրենքը՝ տեղ, ժամանակ, գործողություն։