Կառլ Գաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Գաուս
Carl Friedrich Gauss.jpg
(մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ)
ԱԱՀ՝ Գաուս Կարլ Ֆրիդրիխ
Բնագիր
ԱԱՀ՝
Johann Carl Friedrich Gauß
Ծննդյան օր՝ ապրիլի 30, 1777
Ծննդավայր՝ Բրաունշվեյգ (Գերմանիա)
Վախճանի օր՝ փետրվարի 23, 1855
Վախճանի վայր՝ Գյոթինգեն (Գերմանիա)

Կառլ Գաուս Ֆրիդրիխ (գերմ.` Johann Carl Friedrich Gauß, 1777 թ. ապրիլի 30, Բրաունշվեյգ (Գերմանիա) — 1855 թ. փետրվարի 23, Գյոթինգեն), գերմանացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ։ Գաուսի անվան հետ են կապված հանրահաշվի, թվերի տեսության, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի բազմաթիվ հասկացություններ։ Նա 1795 - 1798թթ. սովորել է Գյոթինգի համալսարանում, իսկ 1807թ. եղել է այդ ամբիոնի վարիչ և Գյոթինգի աստղադիտարանի տնօրեն։ 1832թ. Գաուսը ֆիզիկոս Վ. Վեբերի հետ առաջարկել է միավորների բացարձակ համակարգը։ 1839թ. շարադրել է պոտենցիալի ընդհանուր տեսության հիմունքները, մասնավորապես՝էլեկտրաստատիստիկայի հիմնական թեորեմը։ 1840թ. նա մշակել է բարդ օպտիկական համակարգերում պատկերի կառուցման տեսությունը, իսկ 1845թ. արտահայտել է էլեկտրամագնիսական փոխազդեցությունների արագության տարածման վերջավոր լինելու գաղափարը։ Գաուսը զբաղվել է նաև գեոդեզիայի հարցերով և այդ նպատակով ստեղծել է լուսային ազդանշանները հաղորդող սարք՝ «հելիոտրոպ»։ Նա առաջիններից մեկն է հանգել ոչ Էվկլիդեսյան երկրաչափության անհրաժեշտության գաղափարին։ Գաուսի հաշվարկած ուղեծրերով հայտնաբերվել են «Ցերեյա», «Պալադա» և այլ փոքր մոլորակներ։ Հանրահածվի, թվերի տեսության, դի, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի ոլորտներում հայտնի են Գաուսի բաշխում, Գաուսի թեորեմ, Գաուսի հաստատուն, Գաուսի սկզբունք, Գաուսի կորություն և այլ սկզբունքներ ու հասկացություններ։

Միավորների բացարձակ համակարգում մագնիսական ինդուկցիայի միավորը ի պատիվ Գաուսի կոչվել է Գաուս (Գս)։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան. Գիրք 1, հատոր 1. Երևան 2008, էջ 206