Ջերեմի Բենթամ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերեմի Բենթամ (անգլ.՝ Jeremy Bentham; 1748թ. փետրվարի 15, Լոնդոն — 1832թ. հունիսի 6, Լոնդոն) — անգլիացի սոցիոլոգ, իրավաբան, ազատականության (լիբեռալիզմի) խոշորագույն տեսաբաններից մեկը: Օգտապաշտություն (ուտիլիտարիզմ) փիլիսոփայական ուսմունքի հիմնադիրը: Համաձայն Բենտամի դասական բնորոշման` բարոյական է այն, ինչն առավելագույն երջանկություն է բերում առավելագույն թվով մարդկանց: