Յոհան Գոթֆրիդ Հերդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Գոթֆրիդ Հերդեր
գերմ.՝ Johann Gottfried Herder
Ծնվել էօգոստոսի 25, 1744(1744-08-25)[1][2][3][…] Մորոնգ, Պրուսիայի թագավորություն[1][3][4]
Մահացել էդեկտեմբերի 18, 1803(1803-12-18)[1][2][5][…] (59 տարեկան) Վայմար, Սաքսեն-Վայմար, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][6][4]
ԳերեզմանSt. Peter und Paul
ՔաղաքացիությունԳերմանիա
Դավանանքլյութերականություն
ՈւղղությունԼուսավորության դարաշրջան և Ռոմանտիկ ազգայնականություն
Մասնագիտությունփիլիսոփա, աստվածաբան, բանաստեղծ, թարգմանիչ, գրող, գրական քննադատ, գրականագետ, հրապարակախոս և գեղագետ
Գործունեության ոլորտգիտակցության փիլիսոփայություն, լեզվի փիլիսոփայություն և քաղաքական փիլիսոփայություն
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա և իլյումինատներ
Ալմա մատերՔյոնիգսբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2][7]
Ազդվել էԻմանուիլ Կանտ, Բենեդիկտ Սպինոզա, Ջորդանո Բրունո, Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ և Johann Georg Hamann?
Ամուսին(ներ)Caroline Herder?
Երեխա(ներ)Siegmund August Wolfgang von Herder?, Կառլ Ադելբերտ ֆոն Հերդեր, Լուիզա Շտիխլինգ և Էմիլ Գոթֆրիդ ֆոն Հերդեր
 Johann Gottfried Herder Վիքիպահեստում

Յոհան Գոթֆրիդ Հերդեր (գերմ.՝ Johann Gottfried Herder, օգոստոսի 25, 1744(1744-08-25)[1][2][3][…], Մորոնգ, Պրուսիայի թագավորություն[1][3][4] - դեկտեմբերի 18, 1803(1803-12-18)[1][2][5][…], Վայմար, Սաքսեն-Վայմար, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][6][4]), գերմանացի փիլիսոփա, գրող, լուսավորիչ։ Նրա «Գաղափարներ մարդկության պատմության փիլիսոփայության շուրջ» (մաս 1-4, 1784-1791 թվականներ) երկը համակված է այն գաղափարով, որ մարդկային պատմության ամեն մի դարաշրջան յուրահատուկ է։ Հերդերը ընդգծում է տարբեր ժողովուրդների, մասնավորապես՝ հարավ-սլավոնական ժողովուրդների հոգևոր մշակույթի յուրահատկությունը։ Այստեղ Հերդերը խոսում է նաև հայերի ու Հայաստանի մասին։ Հայերենը համարելով «հնադարյան հրաշալի լեզու»՝ նա նշում է, որ այդ լեզուն կրող ժողովրդի երկիրը դարեր շարունակ ասպատակել են պարսիկները, հռոմեացիները, թուրքերը և ուրիշներ, որոնք խոչընդոտել են նրան՝ կառուցելու «գիտության ու պետության իր շենքը»։ Հերդերը մարդկության զարգացման բարձրագույն սկզբունքը համարել է մարդկայնության, այսինքն՝ բանականության ու արդարության իրականացումը («Նամակներ մարդկայնությունը խրախուսելու մասին», 1794-1797 թվականներ)։ Մարդասիրությունը դիտելով որպես մարդուն բնորոշ սկզբունք, որն ի սկզբանե հատուկ է նրան և բնութագրում է նրա էությունը, Հերդերը այդ կապակցությամբ մարդուն օրգանական աշխարհում դիտում է որպես «բնության առաջին ազատարձակի», որը երկակի ծագում ունի՝ բնական ու հոգևոր։ Գրել է «Գերմանական նորագույն գրականության մասին։ «Պատառիկներ» (1766-1768 թվականներ), «Քննադատական թավուտներ» (1769 թվական), «Հին և նոր ժամանակներում ժոդովուրդների բարքերի վրա բանաստեղծական արվեստի ազդեցության մասին» (1781 թվական) և այլ աշխատություններ։ «Ուսումնասիրություն լեզվի ծագման մասին» (1772 թվական), «Շեքսպիր» և «Հատված Օսիանի ու հին ժողովուրդների երգերի վերաբերյալ նամակագրությունից» (1773 թվական) գործերում Հերդերը ստեղծեց ժողովրդական պոեզիայի տեսությունը, որը դարձավ «Գրոհի և փոթորկի» գրական մանիֆեստը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Банникова Н. П. Гердер // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Haym R. Herder, Johann Gottfried (գերմ.) // Allgemeine Deutsche BiographieL: 1880. — Vol. 12. — S. 55–100.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Арабажин К. Гердер, Иоганн Готфрид (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIII. — С. 471—473.
  5. 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 Гердер Иоганн Готфрид // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. CONOR.Sl
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 377